Բաժիններ՝

Թուրքիան դե-ֆակտո գտնվում է պատերազմական վիճակում. Hurriyet

Թուրքիան դե-ֆակտո գտնվում է ռազմական դրության մեջ, թեև այն դեռ իրավաբանորեն ընդունված չէ: Զինվորական «ճուռակները», որոնք աջակցում են կառավարությանը, արդեն սկսել են տոնել «անկախության համար նոր պատերազմը» հանուն վրեժի «թուրքերին՝ որպես մուսուլմանների առաջնորդներ, ճնշելու համար»,- գրում է Hurriyet թերթի տեսաբան Նուրայ Մերտը:

Թուրքիայի միջնորդավորված պատերազմը սկսվել է Սիրիայում կոնֆլիկտից, սակայն միայն նոր ձևավորվեց փաստացիորեն ու լիարժեք ռազմական հակամարտությամբ: Հակամարտության հենց սկզբից այսպես կոչված սիրիական ընդդիմությանը թույլատրվել էր տեղաշարժվել Թուրքիայի տարածքով:
Միևնույն ժամանակ, արդեն որոշ սիրիացի քաղաքացիներ սկսեցին բացահայտ գնալ Սիրիա՝ «ընդդիմության» կողմից կռվելու համար: Ավելին, թուրքական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, թե ռմբակոծում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները, որոնք Արևմուտքի դաշնակիցներն են ԴԱԻՇ-ի դեմ պայքարում: Այդկերպ, Անկարան բառացիորեն պատերազմ է վարում, կարծում է Նուրայ Մերտը:

«Մենք՝ որպես քաղաքացիներ, չգիտենք՝ գտնվո՞ւմ ենք արդյոք պատերազմական վիճակում, թե՞ ոչ, մեր կառավարությունը ԴԱԻՇ-ի դեմ կոալիցիայի մա՞ս է իր արևմտյան գործընկերների հետ: Բայց այդ ինչպե՞ս է ստացվում, որ մեր դաշնակիցների քուրդ բարեկամները մեր թշնամիներն են»,- գրում է նա:

Քրդերի հասցեին հապճեպ մեղադրանքները, թե նրանք իբր պատասխանատու են Թուրքիայի վերջին ահաբեկչական հարձակումների համար, Արևմուտքի մոտ աջակցության փոխարեն առաջացրեցին թերահավատություն, ու ողջ իրադրությունը չդասավորվեց Անկարայի օգտին: Ավելին, քրդերի հետ հակամարտությունը Թուրքիայի գործընկերների աչքերում միայն ամրապնդեց երկրի մասին պատկերացումը, որն անում է հնարավոր ամեն ինչ՝ բարդացնելու իրավիճակն ու խանգարելու ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, ասվում է հոդվածում:

Հոդվածագրի կարծիքով՝ Թուրքիայի իշխանությունների բոլոր գործողությունները ցուցաբերում են նրանց՝ հուսալի դաշնակիցներ լինելու անկարողությունը ու խաթարում Անկարայի իմիջը՝ որպես միջազգային քաղաքականության լուրջ խաղացողի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս