Բաժիններ՝

Իրանը կոչ է անում կրակի դադարեցման ռեժիմ հաստատել Սիրիայում

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը կոչ է արել Սիրիայում հաստատել կրակի դադարեցման ռեժիմ:

«Իրանի Իսլամական Հանրապետությունն աջակցում է ցանկացած միջոցառման, որպեսզի կասեցնի արյունահեղությունն ու պաշտպանի սիրիացիներին»,- հայտարարել է Զարիֆը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:

Նրա խոսքով՝ Իրանն աջակցում է սիրիական կոնֆլիկտի բոլոր կողմերի միջև երկխոսության գաղափարին ու չի տեսնում Սիրիայում ճգնաժամի ռազմական լուծում:
Իրանցի նախարարը կարծում է, որ ճգնաժամի կարգավորման հարցում միջնորդների միակ խնդիրը Սիրիայում հակամարտող կողմերի բանակցությունների կազմակերպումն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29