Վերջին օրերին Աբովյանի ծննդատանը տեղի ունեցած դեպքի կապակցությամբ լրատվամիջոցներում զանազան մեկնաբանություններ են տրվում։ Այդ առթիվ տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 22.00-ին ծննդատուն է ընդունվել 28-ամյա կին՝ հղիություն 39-40 շաբաթական, խառը հետույքային առաջադրություն, ծննդաբերության առաջին շրջան ախտորոշմամբ։ Ժամը 23.10-ին նորածինը դուրս է բերվել առանց կենդանածնության նշանների, պարանոցի շուրջը պորտալարի պինդ փաթաթումով: Ըստ որոշ լրատվամիջոցների իբր մահացած նորածինը դրվել է ծննդկանի կրծքին։
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ներկա է գտնվել Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կազմակերպած «Ներառական կրթություն. ժամանակակից հիմնախնդիրներն ու մարտահրավերները» խորագրով միջազգային գիտաժողովի բացմանը:
Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, Անկարայում ուղևորների տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումն ու վրաերթի է ենթարկել կանգառում կանգնած մարդկանց:
Վարձակալը թալանել էր տանտիրոջ բնակարանը:
Միջազգային վարկանշային Standard & Poor’s (S&P) գործակալությունը գնահատել է Ադրբեջանի բանկային համակարգի ռիսկայնության աստիճանը, հայտնում է Report-ը:
Ի պատասխան Ձեր հարցման տեղեկացնում ենք, որ Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչի միջնորդությունը՝ Տիգրան Խաչատրյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ, գործով հսկողություն իրականացնող դատախազի կողմից բավարարվել է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման գիտական թեմաների հայտերի գնահատման նպատակով ստեղծել մասնագիտական փորձագիտական խորհուրդներ ստեղծելու մասին:
Պորտուգալացին համարում է, որ միտք չունի լարել «ծերուկներին», երբ մրցաշարային խնդիրներ չեն մնում:
Մենք քննարկել ենք հարցը Հայաստանի Հանրապետության Նախագահի հետ և որոշել ենք, որ կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի մեր քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա…
Այսօրվանից ուժի մեջ է մտել «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որի համաձայն ստեղծվել է գրանցված ապահովված իրավունքների մասին տեղեկատվություն պարունակող մեկ միասնական առցանց գրանցամատյան:
Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցի շրջանակներում եղել է Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մայրաքաղաք Մագդեբուրգում:
Տեսուչները ցանկություն են հայտնել լինել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին ԱՀ ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, և երկուսը ստացել բեկորային վիրավորումներ: Նրանք այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել են թուրքական արտադրության TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորների լուսանկարներ:
Վինուս Ուիլյամսի թենիսում պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է 1994թ., երբ չէր լրացել Յուլյա Գյորգեսի 6 տարին:
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 21 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին (ՊՀԱԾ III):
Մատենադարանի Թանգարանային համալիրում այսուհետ խմբակային շրջայցերը կիրականացվեն բարձրակարգ ռադիոգիդերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում տեղեկացրին Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, փոխտնօրեն Արա Խզմալյանը և «Գեոթիմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ալոյանը:
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +12…+14 °Շ, որը մոտ է բազմամյա միջին արժեքին։ Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը մինչև +26…+28° Շ, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև –1…+2°Շ (դիտվածբազմամյա միջին բացարձակ նվազագույնը՝ -2.. + 1 °Շ, առավելագույնը՝ +27…+28 °Շ)։ Ամսական տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ (նորման 27…32 մմ):
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, հղում կատարելով Յասմալսկի շրջանի դատախազությանը, Բաքվում կինը անդամահատել է ամուսնուն ու թաղել անտառում:
Կոչումը ստանալու հաջորդ օրը մի լրագրող զանգեց ու հարցրեց. «Պարոն Թոխատյան, առավոտյան արթնացաք, և ի՞նչ…»: Ասացի. «Ոչինչ, նախաճաշեցի, գնացի աշխատանքի: Ես այդ կոչումից հետո պետք է ավելի լա՞վ խաղամ, թե՞ ավելի շատ ջանք եմ դնելու ներկայացման մեջ: Այն, որ ես փորձելու եմ իմ արածն ավելի լավ անել, դա որևէ կապ չունի կոչման հետ»: Կոչումները պետք է վաղուց վերանային: Դա այն ոսկորն է, որը կարելի է նետել արվեստագետին: Իր գործով նորմալ զբաղվող մարդը չպիտի աշխատի կոչման համար:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է չեղյալ հայտարարել իր ճաշը Serafina Always ռեստորանում այն բանից հետո, երբ իմացել է, որ այդ ժամանակ այնտեղ ճաշելու է Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը:
Ղեկավարությունը գոհ է Բլանի աշխատանքից, բայց չի մոռանում նաև հիմնական նպատակի մասին, որը հնչեցվել է արդեն վաղուց. հաղթանակ Չեմպիոնների լիգայում:
«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալների հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում երկու թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է RIA Novosti-ն:
36-ամյա տղամարդը, ով բնակվել է Դարբնիկ գյուղում, նշված գյուղին հարակից՝ Հայանիստ գյուղի տարածքում գտնվող դաշտում ինքնասպանություն է գործել` ծառից պարանով կախվելու միջոցով:
Համբուրգում ներգաղթյալների նախնական տեղաբաշխման կենտրոնում սիրիացի ու աֆղան փախստականների մասնակցությամբ զանգվածային կռիվ է տեղի ունեցել, որին մասնակցել է ավելի քան 200 մարդ, հայտնում է տեղի ոստիկանությունը:
Թուրքական «Yeniçağ» թերթի սյունակագիր Սավաշ Սուզալը ընդարձակ վերլուծական հոդվածով անդրադարձել է վերջին շրջանում Թուրքիայի արտաքին քաղաքականությունան իրարահաջորդ ձախողումներին և սպասվող հետևանքներին: Սուզալը հոդվածի սկզբում դիտարկման է առել իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության»` (ԱԶԿ-AKP) արտաքին քաղաքական դաշտում կատարած քայլերին:
Բրիտանացի ռեժիսոր Ջոն Գիլերմինը, ով հայտնի էր 1976թ. ներկայացված «Քինգ Քոնգ» ֆիլմով, մահացել է 98 տարեկանում Լոս ԱՆջելեսում:
Այս խնդիրը պարզաբանելու համար Պետական գույքի կառավարման վարչության պետ պարոն Արման Սահակյանից խնդրել էի այն փաստաթղթերը, որոնց հիման վրա այդ շենքի 15 ընտանիքների տրվել են սեփականության վկայականներ: Ինձ տրամադրված փաստաթղթերում առկա են այդ բնակիչների դիմումները, որոնցով գրում են այն մասին, թե քանի տարի է արդեն բնակվում են այդ շենքում ու խնդրում են այդ բնակարանների նկատմամբ իրենց սեփականության իրավունքն ամրագրել:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ ընտրվելու դեպքում երկրից կվտարի սիրիացի փախստականներին, հայտնում է BBC-ն:
Մեծերին գնահատելու և նրանց մասին հոգ տանելու մասին պետք է հիշել յուրաքանչյուր օր, քանի որ ավագ սերնդի նկատմամբ խոր հարգանքը մեր ազգային նկարագրի բաղադրիչներից է:
Բաքվում կարելի է գնել ու վաճառել բացարձակապես ամեն ինչ, գրում է Haqqin.az-ը:
«Հարկ է նշել, որ այս տարվա ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել և ցուցակները կազմելիս մենք հաշվի ենք առել մեր համաքաղաքացիների առաջարկները: Ծրագիրն ընդգրկուն է և ներառում է մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները»,- ընդգծել է Ռուզաննա Զաքարյանը: