յունիքով անցնող հաղորդակցությունները ապաշրջափակելիս մենք պետք է հաշվի առնենք ՌԴ սահմանապահների ներկայությունը, նաև ՀՀ-ի անդամակցությունը ԵԱՏՄ-ին. ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆադեևը՝ պատասխանելով Սյունիքով անցնող «Թրամփի ուղու» մասին հարցին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) «Հետք»-ի հրապարակման հիման վրա վարչական իրավախախտման վերաբերյալ գործ է հարուցել և որոշել Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանի նկատմամբ 300 հազար դրամի չափով վարչական տույժ կիրառել։
Թրամփի թեկնածությանն աջակցել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կամբոջայի վարչապետ Հուն Սենը, Գաբոնի նախագահ Բրայս Օլիգի Նգեման, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, Պակիստանի կառավարությունը և Ռուանդայի արտաքին գործերի նախարար Օլիվյե Նդուհունգիրեհեն։
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հաստատել է Գազայի հատվածում առաջիկա հարձակողական գործողությունների հիմնական պլանները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ինքնաթիռը վայրէջք է կատարել Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, հաղորդում է Der Spiegel-ը։
Ռուս-ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար հարկավոր է ուղիղ եռակողմ հանդիպում անցկացնել ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Վոլոդիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի միջև։
Ադրբեջանցի գործընկերները քաջատեղյակ են Կիևի նեոնացիստական ռեժիմին սպառազինության կամ կրկնակի նշանակության մարդասիրական օգնության մատակարարումներ անելու վերաբերյալ ՌԴ-ի դիրքորոշմանը. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը:
Այսօր՝ օգոստոսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։55-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցի 142 հասցեի դիմաց բախվել են «Mitsubishi» մակնիշի և «BYD» մակնիշի ավտոմեքենաները։
Թայվանում «Պոդուլ» թայֆունը՝ մինչև 191 կմ/ժ քամու արագությամբ, հարվածել է նոսր բնակեցված հարավարևելյան ափին։
Փաշինյանը ներողություն է խնդրել ինձնից, ցավակցել է իմ վիշտը, բայց այն, որ համեմատում է ավտոբուսում նստած ուղևորի հետ, ես բացարձակ չեմ հասկանում այդ մոտեցումը. Սոնա Մնացականյանի վրաերթի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Սոնա Մնացականյանի հայրը՝ Մնացական Մնացականյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հղի կնոջը վրաերթի է ենթարկել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ վարչապետի շարասյունը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովին։
Պետք է նաև անցորդների նկատմամբ կարողանան անվտանգություն ապահովել, անցորդները ՀՀ քաղաքացի՞ չեն, որ անվտանգություն ապահովեն: Ի՞նչ է նշանակում անվտանգությունից ելնելով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, դատական նիստից հետո, ասել է Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի հետևանքով մահացած հղի կնոջ՝ Սոնա Մնացականյանի հայրը՝ անդրադառնալով շարասյան արագ ընթացքին:
Երևանում օգոստոսի 13-ին և 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Սեպտեմբերի 1-ին 10-ից ավելի դպրոցներ իրենց դռները կբացեն աշակերտների համար, որտեղ արդեն նոր միջավայրում սովորողները հնարավորություն կունենան ժամանակակից պայմաններին համապատասխանող միջավայրում որակյալ կրթություն ստանալ:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Երբ պետությունը ներխուժում է տաճարներ, այդ պետությունը պահանջում է ամբողջական վերահսկողություն․ այս գործելաոճը չի կարող նորմալացվել․ Ամստերդամ
Ընդհանուր դեպքերի 72.2%-ն արձանագրվել է 0-18 տարեկանների շրջանում։
Օրերս Բալիքեսիր նահանգում տեղի էր ունեցել 6,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:
Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում կայացել է եռակողմ հանդիպում Սիրիայի, ԱՄՆ-ի և Հորդանանի պատվիրակությունների մասնակցությամբ, որի առանցքային թեմաները եղել են Սիրիայում տիրող իրավիճակը և վերակառուցման գործընթացին աջակցելու ուղիները։
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի օգոստոսի 15-ին Ղրղզստանում անցկացվող ԵԱՏՄ երկրների՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 10:08-ին։ Երկրաշարժի հզորությունը կազմել է 3,1 մագնիտուդ։
Եմենի հութիների «Անսար Ալլահ» շարժումը չորս հատուկ գործողություն է իրականացրել՝ ուղղված իսրայելական ուժերի կենսական նշանակության թիրախների դեմ։
Քարաբերդում լարված իրավիճակ է. այսօր հերթական լսումներն են ոսկու հանքի շահագործման թեմայով։ Բացի տեղի բնակիչներից, այստեղ են նաև բնապահպաններ, ՀԿ ներկայացուցիչներ։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը կշարունակի աջակցել Ռուսաստանի ղեկավարության բոլոր գործողություններին։
ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը օրեր առաջ լրատվամիջոցներից մեկին տրված հարցարզրույցում 9-րդ դասարանի «Հայաստանի պատմության» դասագրքի անվան վերաբերյալ բարձրաձայնել էր մի շարք հարցադրումներ։
Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղ համակեցությանը և պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կառուցողական համագործակցությանը։
Օրակարգի մասին մանրամասներ դեռևս չկան:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի խոսքով՝ այս պայմաններում կարևոր է ապահովել նաև լաբորատոր նյութերի բավարար քանակը
Այս տարի բոլոր այն ուսուցիչները, որոնք երկրորդ տարին չեն հաղթահարի կամավոր ատեստավորումը, թե՛ «Հանրակրթության մասին» օրենքով, թե՛ համապատասխան ենթաօրենսդրական ակտերով արձանագրված է, որ չեն կարողանա այլևս շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: