Բաժիններ՝

Նիգերի կառավարությունը հաստատել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագրի նախագիծը

Նիգերի նախարարների խորհուրդը հաստատել է ընդհանուր զորահավաքի մասին հրամանագրի նախագիծը։ Այս մասին հայտնում է Actu Niger լրատվական պորտալը։

«Հրամանագիրը թելադրված է ազգային տարածքի ամբողջականությունը, ինքնիշխանությունը պահպանելու, ինչպես նաև բնակչության, ինստիտուտների և պետության կենսական շահերը ցանկացած ներքին կամ արտաքին սպառնալիքից պաշտպանելու անհրաժեշտությամբ։ Այն սահմանում է ընդհանուր զորահավաք կազմակերպելու, նախապատրաստելու և անցկացնելու կարգը»,-բանաձևից հատվածներ է մեջբերում լրատվականը։

Հրամանագրի նախագծում նշվում է, որ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է պահպանել ընդհանուր զորահավաքի հետ կապված դրույթներն ու միջոցառումները, այդ թվում՝ անհապաղ արձագանքել զորակոչի հրամաններին: Այն նաև նախատեսում է նյութական ռեսուրսների և տրանսպորտային միջոցների բռնագրավման հնարավորություն բանակի կարիքների համար։

Ուժի մեջ մտնելու համար հրամանագիրը պետք է ստորագրվի պետության ղեկավարի կողմից և հրապարակվի Նիգերի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում։

Նիգերի զինված ուժերի ներկայիս թվաքանակը կազմում է 40 հազար մարդ: Երկրի ղեկավարությունը պլանավորել է մինչև 2026 թվականը զինված ուժերի անձնակազմի թիվը հասցնել 100 հազարի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031