Politico-ն հակամրցանակներ է շնորհել Սարկոզիին, Թրամփին և ֆոն դեր Լայենին

Եվրոպական Politico պարբերականը 2025 թվականի համար հակամրցանակներ է շնորհել Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։

Հակամրցանակները շնորհվել են «Ափսոսանքի արժանի» և «Լիովին արժանի» անվանակարգերում։

Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզին ծաղրական հակամրցանակին արժանացել է իր երեքշաբաթյա բանտարկության մասին հեղինակած գրքի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ արհեստական բանականությամբ ստեղծված տեսահոլովակը սոցիալական ցանցերում հրապարակելու, իսկ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ԱՄՆ տուրքերին հակազդելու փորձերի համար։

Ձախողված փառահեղ գաղափարների համար «Տիտանիկ» մրցանակին էլ արժանացել է Սիցիլիան մայրցամաքին կապող կամուրջի շինարարության ծրագիրը, որի գլխավոր աջակիցը եղել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031