Բաժիններ՝

Դա իմ սխալն էր. Լևանդովսկու անկեղծ խոստովանությունը հավաքականի խաղընկերների մասին

Լեհաստանի հավաքականի ավագ և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է՝ սխալ է եղել այն ակնկալիքը, թե ազգային թիմի իր խաղընկերները կարող են ցուցադրել նույն մակարդակի խաղ, ինչ իր ակումբակիցները։

«Տարիներ շարունակ ես ակնկալում էի, որ հավաքականի իմ խաղընկերները հանդես կգան այն նույն մակարդակով, որին ես սովոր եմ իմ ակումբներում։ Դա իմ սխալն էր, ինչը ես հասկացա ավելի ուշ։

Ավագը երբեք չի կարող բոլորին դուր գալ։ Ավագը պետք է ուղղություն տա, նույնիսկ եթե դա ոմանց սրտով չէ»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում The Touchline-ը՝ հղում անելով Rymanowski Live յութուբյան ալիքին։

Հիշեցնենք, որ իր կարիերայի ընթացքում լեհ հարձակվողը հանդես է եկել «Լեխում», Դորտմունդի «Բորուսիայում» և «Բավարիայում»: 2022 թվականից նա պաշտպանում է «Բարսելոնայի» գույները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031