Բաժիններ՝

Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է․ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ

2025 թվականի լավագույն մարզիչ ճանաչված «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է մրցանակին արժանանալը։

«Ինձ համար այս մրցանակը թիմային աշխատանքի արդյունքն ու գնահատականն է։ Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ մարզչական շտաբին ու ֆուտբոլիստներին, բոլոր երկրպագուներին, որոնք միշտ աջակցել են, հավատացել ու եղել մեր կողքին։

Շնորհակալություն եմ հայտնում նաև ակումբի ղեկավարությանն ու աշխատակիցներին, բոլոր այն մարդկանց, որոնց հետ անցել ենք այս ճանապարհը։ Շնորհակալ եմ ինձ քվեարկողներին. տարվա լավագույն մարզիչ լինելը պարտավորեցնող է»,- Գևորգյանի խոսքերն է փոխանցում «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս