Հիմա մեր առաջնագիծն անցնում է Ջերմուկով, այն էլ` թշնամու կողմից օկուպացված հատվածներով. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը գրում է.

«Պատգամավոր մյուս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում այցելում ենք Հայրենիք պահող զինվորներին, սպաներին, շնորհավորում Ամանորի առիթով, մաղթանքներ հղում։

Ջերմուկի ուղղությամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գեւորգյանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։

Նրանց հետ այցը հոգեբանորեն շատ դժվար էր։

Երկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։

Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տոնաշենում։

Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացված հատվածներով։

Գժվելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031