Գյումրիում բուք է: Այս մասին գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը և հրապարակել տեսանյութ։
Լեհաստանի հավաքականի ավագ և հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոստովանել է՝ սխալ է եղել այն ակնկալիքը, թե ազգային թիմի իր խաղընկերները կարող են ցուցադրել նույն մակարդակի խաղ, ինչ իր ակումբակիցները։
Այս դռան առջև դարեր շարունակ խոնարհվել են թագավորներն ու իմաստունները, սրբերն ու նահատակները, այն համբուրել են Եղեռնից բազմաթիվ մազապուրծ եղած որբեր, հայրենիքի պաշտպանության համար մարտի նետվող զինվորներ և պատերազմում իրենց զավակներին կորցրած, հուսահատության եզրին գտնվող որդեկորույս մայրեր։ Այդ դուռը սուրբ մասունք է, իսկ նրանք այն թիրախ են դարձնում իրենց բարկության համար։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտնել է իր հղիության մասին։ Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Այսօրվա պետությունը ժողովրդին չի պատկանում։ Այսօրվա իշխանությունը ժողովրդին չի պատկանում։
Երբ երկրի գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կերպով գնահատական է տալիս, թե ինչն է թույլատրելի կամ անթույլատրելի պատարագի ընթացքում, նա փաստացի մտնում է այն տիրույթ, որը Սահմանադրությամբ իրեն չի վերապահված։
Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2025 թվականի լավագույն մարզիչների վարկանիշային աղյուսակը՝ ակումբային և հավաքականների մակարդակով։
Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների հրապարակած այն լուրը, թե Փաշինյանը համաձայնել է Թուրքիային անվարձահատույց տրամադրել Արաքս գետի ջրային ռեսուրսների բացառիկ իրավունքները հաջորդ 99 տարիների ընթացքում։
Մոլդովայի նախկին վարչապետ Վլադ Ֆիլատի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել Ֆրանսիայի խնդրանքով: Գլխավոր ոստիկանական տեսչության պետ Վիորել Չերնուցանուն TV8-ին հաստատել է, որ հարցումն ուղարկվել է դեկտեմբերի 26-ին Փարիզում գտնվող Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի կողմից։
Արգենտինայի հյուսիսում գտնվող Սանտյագո-դել-Էստերո երկրամասում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի աշխատակազմն առատ նվերներով այցելել է Գյումրի՝ հարյուրավոր փոքրիկների համար իրականություն դարձնելու Նոր տարվա հրաշքը:
Եվրոպական Politico պարբերականը 2025 թվականի համար հակամրցանակներ է շնորհել Ֆրանսիայի 23-րդ նախագահ Նիկոլա Սարկոզիին, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի թեկնածու Ռաֆայել Գրոսին հուսով է, որ ՄԱԳԱՏԷ-ի հաջորդ ղեկավարը կուժեղացնի կառույցի դերը: Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
2025 թվականի լավագույն մարզիչ ճանաչված «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանը մեկնաբանել է մրցանակին արժանանալը։
Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների այսօրվա զրույցը տեղի կունենա առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցության: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը։
Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է բենզինի, դիզելային և վառելիքի այլ տեսակների արտահանման ժամանակավոր արգելքը։
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։
Լիտվան պաշտոնապես դուրս է եկել Օտտավայի կոնվենցիայից, որն արգելում է հակահետևակային ականների օգտագործումը, արտադրությունը, պահելը և փոխանցելը այլ կողմին։
Թուրքիայի Անկարա նահանգում ավիավթարի հետևանքով զոհված լիբիական պատվիրակության անդամների աճյուններն այսօր ուղարկվել են հայրենիք: Տեղեկությունը հայտնում է թուրքական ռազմական գերատեսչությունը։
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի տարվա ամփոփիչ երեկոն, որի ընթացքում մրցանակներով պարգևատրվեցին 2025 թվականին Հայաստանի պատանեկան առաջնություններում լավագույն արդյունքներ գրանցած մարզիչներն ու մրցավարները, ինչպես նաև Հայաստանում բասկետբոլի զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձինք։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Թող մեր հոգևոր հայրերը շուտափույթ ազատում ստանան այս թուրքահպատակ ռեժիմից. Կարեն Ղազարյան
Յակուտիայում փրկարարները գետից հանել են այս գիշեր խորտակված ավտոմեքենան։ Դրա մեջ հայտնաբերվել է երեխայի մարմին, հայտնում է «Կոմերսանտը»՝ հղում անելով տարածաշրջանի փրկարար ծառայությանը։
Օկուպացված Արցախում շարունակվում է Ալիևների ընտանիքի հետ կապված բիզնես նախագծերի բացումը։
Հայ գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը Կատարում մեկնարկած արագ շախմատի աշխարհի առաջնության 5 մրցափուլից հետո չորսական միավոր են վաստակել և ընդամենը կես միավորով են զիջում առաջատարների խմբին։ Հայ գրոսմայստերները 3 պարտիայում հաղթել են, 2 պարտիա ավարտել ոչ-ոքի արդյունքով։
Ինդոնեզիայում չորս հոգանոց իսպանական ընտանիք է անհետ կորել՝ զբոսաշրջային նավակի խորտակումից հետո, հաղորդում է Antara պետական լրատվական գործակալությունը։
Ճապոնիայում մերկասառույցը դարձել է 67 մեքենայի մասնակցությամբ վթարի պատճառ։ Այս մասին հայտնում է Jiji press-ը։
Միքայել սրբազանը պաշտպան Մարինե Ֆարմանյանի հետ շնորհակալագիր է փոխանցել իր ծնունդը շնորհավորողներին
Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հյուսիս-արևմուտքից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված` դեկտեմբերի 27-ի կեսօրից հետո դեպի երեկո, դեկտեմբերի 27-ի լույս՝ 28-ի գիշերը և առավոտյան հանրապետության ողջ տարածքում, դեկտեմբերի 28-ի ցերեկը Գեղարքունիքում, Արարատում, Վայոց ձորում ու Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ առատ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։