ԱՄՆ-ի Ազգային գեղարվեստական պատկերասրահի տնօրենի պատոնը հաստատության 77-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ կին է զբաղեցրել:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել քրեակատարողական հիմնարկի երկու կալանավորի՝ ՔԿՀ աշխատակիցների կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ազատազրկման վայրից փախուստի փորձ կատարելու համար:
Ֆրանսիայի կառավարությունը կոչ է անում «դեղին բաճկոնավորների» շարժման մասնակիցներին Ստրասբուրգում տեղի ունեցած հարձակման կապակցությամբ ցույցեր չանցկացնել առաջիկա շաբաթ օրը՝ դեկտեմբերի 15-ին:
Հանրային հեռուստաընկերության լրատվական եւ վերլուծական հաղորդումների տնօրեն Վահագն Թևոսյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում:
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյանիր էջում գրում է. «Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի մոտակայքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Եվրոպական Միության հետ «Հայաստանում միջուկային անվտանգության խթանում և սթրես-թեստերի վերաբերյալ առաջարկությունների իրագործում» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման նախագծին:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար»:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 13-14-ին Բաքու այցի շրջանակում կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ երկրի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է դեկտեմբերի 9-ին ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրություններերինԼ:
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։
Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի կալանքը երկու ամսով երկարաձգելու քննիչի միջնորդությունը:
Վիետնամի կենտրոնական մասում 14 մարդ է զոհվել հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումներից, եւս մեկն անհայտ կորածէ համարվում:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ գույքային վնաս պատճառելու կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու դեպքի առթիվ:
Անկարայից դեպի Քոնիա ուղևորվող արագընթաց գնացքի 3 վագոն դուրս է եկել ռելսերից և կողաշրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 4, վնասվածք ստացել՝ 43 քաղաքացի:
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ:
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Ավինյոն քաղաքում դեկտեմբերի 13-ին բեռնատարի վրաերթի հետեւանքով եւս մեկ մարդ է զոհվել «դեղին բաճկոնավորների» բողոքի ակցիայի ընթացքում:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին, «Իմ քայլը» և «City of Smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհուրդների նախագահ Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի Համադաշնություն սկսվել է դեկտեմբերի 12-ին Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի այցելությամբ, որին հաջորդել է Ժնևի հայկական կենտրոնում նրա հանդիպումը հայ համայնքի հարյուրից ավելի ներկայացուցիչների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է դեղատան աշխատակցի նկատմամբ զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 21-ամյա բնակչին:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի դրամական միջոցները տարեցտարի ավելանում են:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Դատարանը քննում է Արմեն Գևորգյանին 2 ամսով կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը:
Hawker Hunter կործանիչը, որը մասնակցում էր ԱՄՆ-ի Ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի ստորաբաժանման վարժանքներին, դեկտեմբերի 12-ին օվկիանոսն է ընկել Հավայիի նահանգում:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ի պատասխան Tert.am-ի հարցի, թե լուրեր են շրջանառվում իր պաշտոնանկության վերաբերյալ, ասել է. «Ես դեռ ոչնչից տեղյակ չեմ»:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատում Պահպանողական կուսակցության պատգամավորները ձայների մեծամասնությամբ վստահություն հայտնեցին Թերեզա Մեյին։
Փոքրիկը տեղափոխվեց Հայաստան:
Անհրաժեշտ է առաջնորդվել պաշտոնական հաղորդագրություններով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքից ազատվելու մասին լուրերին: