Վերաքննիչը բեկանել է Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքի վերաբերյալ որոշումը. պաշտպան. tert.am

Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել է «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է Վահագն Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Երեկ Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի դատարանի՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումը»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ դատարանի որոշումը դեռ չի ստացել և մանրամասներ չի կարող հայտնել:

Դիտարկմանը, թե Վահագն Հարությունյանը ՀՀ-ում չէր, սակայն դատարանն էլ կալանավորման որոշումն է բեկանել, Միհրան Պողոսյանն ասաց, որ նրա՝ Հայաստանում չգտնվելը որևէ առնչություն չուներ կալանավորման որոշման հետ. «Գտնվում է ՌԴ-ում և Հայաստանից բացակայում է առողջական խնդիրների պատճառով, կվերադառնա»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս