
Միջազգային մակարդակով հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների տևական բացատրական աշխատանքի արդյունքում՝ դեկտեմբերի 12-ին ինքնակամ բաժին է ներկայացել 2012 թվականից միջազգային մակարդակով հետախուզվող Գնել Խզարջյանը։ 42-ամյա Խզարջյանը հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով՝ խափանման միջոցը կալանք։ Նա 6 տարի առաջ ապօրինի հրազենով կրակոցներ է արձակել մի տղամարդու ուղղությամբ՝ դիտավորությամբ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Խզարջյանը բաժին է ներկայացրել նաև ապօրինի պահվող «Մակարով» ատրճանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք մեր առաջիկա թողարկումներից մեկում։