Ստրասբուրգի հրաձիգն սպանվել է ոստիկանական գործողության ընթացքում
Շերիֆ Շեքաթը, որին կասկածում են դեկտեմբերի 11-ին Ստրասբուրգում Սուրբծննդյան տոնավաճառի այցելուների վրա զինված հարձակման մեջ, որի ընթացքում զոհվել է երեք եւ տուժել 13 մարդ, դեկտեմբերի 13-ի երեկոյան սպանվել է Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու:
Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Քրիստոֆ Կաստաները, տեղեկացնում է BBC-ին: Ինչպես նշում են Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցները, 29-ամյա Շեքաթը գնդակահարվել է ոստիկանական գործողության ընթացքում, որն սկսվել էր տեղական ժամանակով երեկոյան ժամը մոտավորապես իննին: Դա տեղի է ունեցել հարձակման վայրից մոտավորապես երկու կիլոմետր հեռավորության վրա:
Ինչպես հաղորդել է France Info-ն, նրան հայտնաբերել են Նեյդորֆի, որտեղ նրան վերջին անգամ տեսել էին, հարեւան Մենոյի շրջանի պահեստներից մեկում: Հանցագործի որոնումներին մասնակցել են ոստիկանության եւ ուժային այլ կառույցների 720 աշխատակիցներ: Որոնողական գործողությանն իր մասնակցություն է բերել է նաեւ Գերմանիայի ոստիկանությունը: