Բաժիններ՝

ԱՄՆ-ի Սենատը Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամեդին մեղադրեց Խաշկոջիի սպանության մեջ

ԱՄՆ-ի Սենատը քվեարկել է Եմենի հակամարտությունում Սաուդյան Արաբիային ցույց տրվող ռազմական օգնությունը դադարեցնելու օգտին՝ լրագրող Ջամալ Խաշկոջիի սպանության պատճառով: Օրենսդիրների ընդունած բանաձեւում սպանության մեղքը բարդվում է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ իբն Սալման ալ Սաուդի վրա:

Եվս մեկ փաստաթուղթ ԱՄՆ-ի նախագահին կոչ է անում հանելու զորքերը Եմենից, տեղեկացնում է BBC-ին: 56 սենատորներ քվեարկել են Եմենի վերաբերյալ բանաձեւի օգտին, դեմ են եղել 41 սենատորներ:

Բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում եւ կարող է արգելափակվել նախագահի կողմից: Դոնալդ Թրամփն ասել է, որ պատրաստվում է արգելափակել այն: Փաստաթուղթը հազիվ թե հաստատվի ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից: Հաշվի առնելով դա՝ դիտորդներն այն որակում են «խորհրդանշական բողոք» Թրամփի դիրքորոշման դեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31