Բաժիններ՝

Բուդապեշտում բողոքի ակցիան ավարտվել է ոստիկանության հետ բախումներով

Բուդապեշտում լույս դեկտեմբերի 14-ի գիշերը ցուցարարների ու ոստիկանության բախումներ են տեղի ունեցել խորհրդարանի շենքի առջեւ: Այդ մասին հայտնել է B02 սերբական ռադիոկայանը:

Նրա տվյալներով՝ աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունը հարկադրված է եղել արտասվաբեր գազ կիրառել:

Սկզբում ցուցարարները խաղաղ երթով անցել են քաղաքի կենտրոնով, բայց հետո մտել են խորհրդարանի մերձակա Լայոշ Կոշուտի հրապարակ եւ, անտեսելով հանգստություն պահպանելու կոչերը, սկսել են հրկիզիչ խառնուրդով շշեր նետել խորհրդարանի շենքը հսկող ոստիկանների վրա: Նշվում է, որ ակցիայի մասնակիցները կարգախոսներ էին հնչեցնում վարչապետ Վիկտոր Օրբանի դեմ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս