
ՀԺ-ի լրագրող Հայկ Գևորգյանը կընտրվի ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ կընտրվի Հայկ Գեւորգյանը:
«Գեւորգյանը երկար տարիներ աշխատել է տնտեսական լրագրող Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ մշտապես քննադատելով օրվա իշխանությունների տնտեսական քաղաքականությունը:
Հիմա պետք է տեսնել, թե նա ինչպես է նոր իշխանության կազմում իրականացնելու երկրի տնտեսական քաղաքականությունը եւ ինչպիսի արդյունքներ է գրանցելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ hetq.am-ի