Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան և Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Բանկերը եւ ֆինանսական մյուս ընկերությունները Մեծ Բրիտանիայից Եվրամիության մնացած երկրներ են դուրս բերել շուրջ 800 մլրդ ֆունտ ստեռլինգ (ավելի քան 1 տրլն դոլար) ընդհանուր արժողությամբ տնտեսական գործառնություններ, անձնակազմ եւ հաճախորդների ակտիվներ՝ սպասելով ԵՄ-ից նրա դուրս գալուն (Brexit), որը պլանավորված է մարտի վերջին:
Թուրքիան դեկտեմբերին վերսկսել է իրանական նավթի գնումները նոյեմբերի դադարից հետո:
Իսպանացի լրագրող Գիլիեմ Բալագեն մեկնաբանել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տրանսֆերի մասին շշուկները:
Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը:
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դրությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը (Brexit) անշրջելի գործընթաց է:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հունվարի 9-ին կկայանա Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը։
Գորի քաղաքի (Ստորին Քարթլիի տարածաշրջան) «Գորմեդի» կլինիկայում մահացել է 35-ամյա մի կին, ենթադրաբար, H1N14 գրիպի վիրուսի բարդացումների հետեւանքով:
ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ դատապարտում են զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Աշոցքի, Արագածի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Ուկրաինան առաջիկա տարիներին ԵՄ-ին անդամակցելու կամ ՆԱՏՕ-ի երկիր դառնալու հեռանկարներ չունի:
Քննչական կոմիտեի մամլո խոսնակը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելու համար Հայաստան է ժամանել օպերատիվ խումբ:
Ամանորի տոներին ընդառաջ ՀՀ Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի կարգադրությամբ ուժեղացված ծառայության են անցել նաև Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Լևոն Բեգոյանի գլխավորությամբ։
Թուրքիան վախենում է, որ ԱՄՆ զորքերի Սիրիայից դուրս գալուց հետո, Սիրիայում գտնվող ԱՄՆ 22 ռազմաբազաները կարող են օգտագործվել այնտեղ գտնվող քրդերի կողմից:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը հանդես է եկել համալսարանի շրջանավարտների ցանց ստեղծելու նախաձեռնությամբ: Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:
Ոստիկանության Կենտրոնական բաժնում հունվարի 7-ին, ժամը 06.45-ին, հաղորդում է ստացվել, որ «Հայփոստի» թիվ 23 մասնաճյուղից գողություն է կատարվել:
«Ունեցել ենք խնդիրը, լուծել ենք, ըստ իս՝ բավարար և լավ: Հենց տեղում հետևել եմ աշխատանքների ընթացքին և համոզվել եմ, որ գիշեր-ցերեկ գործընթացն իրականացվում է: Պետք է նշեմ նաև, որ եղել է արդյունքը ավելի լավ, քան անցած տարիներին, իսկ սա նշանակում է, որ աշխատանքը կազմակերպվել է ավելի լավ, մեր աշխատակազմը զբաղվել է ավելի ինտենսիվ, սրտացավ»,- նշել է քաղաքապետը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը տապալել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հանդիպումը:
Անհայտ անձինք հարձակվել են «Այլընտրանք Գերմանիայի համար» աջամետ կուսակցության Բրեմենի բաժանմունքի ղեկավար Ֆրանկ Մագնիցի վրա եւ նրան գլխի լուրջ վնասվածք հասցրել:
Թուրքիայում գործող հայկական «Լույս» թերթը պատրաստվում է հեռարձակել Թուրքիայի պատմության մեջ առաջին հայկական «Լույս»-TV հեռուստաալիքը:
Երկարատև հիվանդությունից հետո, 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, ՀՀ ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ ճարտարապետների միության պատվավոր անդամ Վիգեն Արզումանյանը:
Հունվարի 08-ի ցերեկը առանձին շրջաններում, 09-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով:
ԵՄ-ն համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով դավադրություններ կազմակերպելու համար:
«Մենք հաճախ ասում ենք՝ ղազախները լավ ընդունում են մարդկանց, այնտեղ տարբեր ազգեր են ապրում: Որպես պետություն՝ Ղազախստանը երբեք չի կանգնել Հայաստանի կողքին: Եվ պարզ է, որ բոլոր միջազգային կառույցներում պաշտպանում է Ադրբեջանի շահերը: Խնդիր կա, որ աջակցություն լինի նաև հանրության կողմից: Ուստի պետք է աշխատել հնարավորինս քիչ նման հնարավորություն ստեղծել: Շատ կարևոր են կապերը, թեկուզ՝ մշակութային»:
2018 թվականի նոյեմբերի վերջին տեղի ունեցած գործադիրի նիստում ընդունվել է որոշում, որով ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափը 2019 թվականի հունվարի 1-ից սահմանվել է 25 հազար 500 դրամ:
ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու, պահելու և սպանություն կատարելու դեպքի առթիվ:
Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 8-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Աշոցքի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ «զինագործների» կազմից: