Բաժիններ՝

Ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ

Պաշտպանության նախարարի հրամանով այս տարվա ձմեռային զորակոչի ընթացքում կանոնակարգված է, որ ժամկետային զինծառայողները կարող են ունենալ բջջային հեռախոսներ: Պաշտպանության նախարարության հավաքակայանում այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը:

 Նա նշեց, որ այդ բջջային հեռախոսները պետք է չունենան տեսա և լուսանկարահանման ու համացանց մուտք գործելու հնարավորություն:

«Մեծամասնությունն արդեն ունի նման բջջային հեռախոսներ»,- ասաց Դավթյանը։

Հարցին,  թե ինչպիսի վերահսկողական մեխանիզմներ են գործելու, որպեսզի բջջային հեռախոսն իսկապես համապատասխանի օրենքի պահանջներին, նա պատասխանեց.

«Այս հարցում վերահսկողությունն իրականացնելու է զորամասերի հրամանատարական կազմը»,- նշեց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031