Բաժիններ՝

Ինչու է Արսեն Թորոսյանն այցելել Աղաջանովների ընտանիքին. Պարզաբանում է Ելենա Աղաջանովան

Երեկ լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այցելել է 23 տարի առաջ ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի կողմից սպանված Իոսիֆ Աղաջանովի ընտանիքին, նա եղել է Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանող և սպանվել է 1996 թվականին։

Ըստ լրատվամիջոցի, այս այցը մեկ նպատակ ուներ՝ Ա. Թորոսյանը ցանկանում էր ՀՀ վարչապետին ցույց տալ, որ կարող է ազդեցություն ունենալ բժշկական հանրության վրա։

Հիշեցնենք, որ Երևանի պետական բժշկական համալսարանը և տարբեր հիվանդանոցների բժիշկներ միացել են Մհեր Ենոքյանի դեմ ուղղված ստորագրահավաքին՝ պահանջելով համաներում չշնորհել նրան։

168.am-ի հետ զրույցում Իոսիֆ Աղաջանովի քույրը՝ Ելենա Աղաջանովան, անդրադառնալով Արսեն Թորոսյանի այցին, նշեց, որ նա ցանկացել է տեսնել իր նախկին դասախոսին՝ Միքայել Աղաջանովին։

«Հավաքի մասին անգամ խոսք չի եղել, հրապարակված հոդվածում եղած տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ես նույնիսկ հայտնել եմ համացանցի միջոցով»,- ասաց  Ե. Աղաջանովան։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս