Բաժիններ՝

Ոստիկանությունը՝ ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո»-ին պատկանող «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած կրակոցների մասին

Հունվարի 29-ին, ժամը 1-ն անց 30-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 7 տղամարդ, որոնցից մեկը՝ 1989 թվականին ծնված Արտաշես Գևորգյանը, մահացած:

Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Աբովյանի ռեստորանային համալիրներից մեկում վիճաբանություն է եղել, ինչի ժամանակ էլ հնչել են կրակոցներ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տարբեր տեսակի և տրամաչափի պարկուճներ:
Հարուցվել է քրեական գործ:

Դեպքի հանգամանքները պարզվում են:
Իրականացվում են ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ հանցագործությունը բացահայտելու և կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Հիշեցնենք, որ Կոտայքի մարզում այսօր՝ հունվարի 29-ի գիշերը կրակոցներ են հնչել. ժամը 02:10-ի սահմաններում ոստիկանության Աբովյանի բաժին ահազանգ է ստացվել Աբովյանի եւ Երեւանի մի քանի հիվանդանոցներից, որ հրազենային եւ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի քաղաքացիներ, մի հոգի էլ մահացած վիճակում:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածն ու վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել Աբովյան քաղաքում գործող ԱԺ նախկին պատգամավոր «Շշի Մելո» մականվամբ Մելիք Մանուկյանին պատկանող «Պարտեզ» ռեստորանայյին համալիրից:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս