Թուրքիայի մայրաքաղաք Անկարայի Փոլադլըի շրջանում գործող ռազմական դպրոցներից մեկում պայթյուն է որոտացել:
Փետրվարի 21-ին, ժամը 00.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շտապօգնության» խումբը «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Շահումյան 16-րդ փողոցի տներից մեկից բուժօգնության է տեղափոխել 3 քաղաքացու:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բա ինչի՞ էիք ինձ խարույկի վրա ուզում այրել:
Մեր երեխաները հաճախում են և շարունակելու են Երևանում մանկապարտեզ հաճախել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է երգչուհի Սիրոշոն՝ ի պատասխան մամուլի այն հրապարակմանը, թե Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, կնոջ՝ Սիրուշոյի հետ օրերս այցելել է Լոս Անջելեսում գործող First steps՝ «Առաջին քայլեր» անվանումով մանկապարտեզ իրենց երեխաներին այնտեղ տեղավորելու հարցով:
Կառավարությունը որոշեց սահմանափակումներ կիրառել ցեմենտի ներկրման ոլորտում՝ բարձրացնելով ներմուծվող ապրանքի մաքսատուրքերը:
Մեծ Բրիտանիայի կառավարության չորս ազդեցիկ նախարարներ վարչապետ Թերեզա Մեյից պահանջել են հետաձգել Brexit-ի ամսաթիվը՝ խուսափելու ԵՄ-ից, առանց եվրոպացի գործընկերների հետ համաձայնագրի, երկրից դուրս գալուց:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզում կատարված աղավնիների բազմադրվագ գողության դեպքը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հայտարարություններին՝ ասելով, որ Սիմոնյանը «ստում է»:
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Ոստիկանության հաղորդագրության վերաբերյալ պարզաբանում է տարածել` անդրադառնալով ԵՊՀ-ում արձանագրված չարաշահումներին:
Միացյալ Նահանգների եւ Չինաստանի ներկայացուցիչները ձեռնամուխ են եղել առեւտրական գործարքի կնքման կոնկրետ ասպեկտների քննարկմանը, որը պետք է վերջ դնի երկու պետությունների միջեւ արդեն ավելի քան կես տարի շարունակվող առեւտրական պատերազմին:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց. «Երեկ պարզ դարձավ, որ Նիկոլը Արցախի հարցով Հայաստանի անունից էլ չպետք է խոսի»։
Հայաստանի ատլետիկայի հավաքականի անդամ Լևոն Աղասյանը կրկին մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում:
Առողջապահության նախարարությունը բժշկական կազմակերպությունների հետ կնքել է պայմանագրեր չարորակ հիվանդությունների վիրահատական բուժումն անվճար կազմակերպելու համար: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը:
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի 45-րդ կմ-ում փետրվարի 22-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով նույն օրը՝ ժամը 12:00-19:00-ն ընկած ժամանակահատվածում, «Թումանյան» կայարանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է գողության, խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 32-ամյա տղամարդուն:
ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 9-ին կանցկացվեն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:
Հանոյում ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարներ Դոնալդ Թրամփի եւ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովը, որը նախատեսված է փետրվարի 27-28-ին, կարող է կրճատվել մինչեւ մեկ օր:
Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ փետրվարի 20-ին, ժամը 15.30-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 16-ամյա Դավիթ Վ.-ն:
Թուրքիայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմինե Մարգարյանը նշանակվել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։
«Փաստ» թերթը գրում է. «Այսօր ՀՀ արտաքին քաղաքականությունը, հատկապես օրենսդիրում, հենված է ՀՀՇ-ական գործիչ, ներկայումս ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի վրա:
Ծանրաբեռնված միկրոավտոբուսներ, ուղեւորների որսով զբաղված վարորդներ, ժամային գրաֆիկներից շեղումներ ու մի շարք անհարամար իրավիճակներ:
Մի խումբ զինյալներ փետրվարի 20-ին հարձակում են կատարել են Էկվադորի Գուայակիլ քաղաքում (Գուայաս արեւմտյան նահանգի վարչական կենտրոն) Վենեսուելայի գլխավոր հյուպատոսարանի վրա:
«Նիկոլը հերթական բորշն է պատրաստում, որն, ինչպես ժողովուրդն է ասում՝ իր «քթից է դուրս գալու»։
ՀՀ կառավարության նիստը՝ ուղիղ
Իմ դիմումի համաձայն՝ ես այսօրվանից թողնում եմ Հանրապետության նախագահի խորհրդականի ու հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնը և սկսում եմ կուսակցական շինարարության ավելի բուռն աշխատանք ծավալել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե կցանկանար վերացնել ԿԺԴՀ-ի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները, բայց այդ երկրի իշխանությունները պետք է առաջինն ընդառաջող քայլեր անեն։
Առնվազն 81 մարդ է զոհվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայի չորսհարկանի բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: