
ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության այս փուլում. ՊՎԾ-ի պարզաբանումը

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Ոստիկանության հաղորդագրության վերաբերյալ պարզաբանում է տարածել` անդրադառնալով ԵՊՀ-ում արձանագրված չարաշահումներին:
«ՀՀ ոստիկանության տարածած երեկվա հաղորդագրության՝ ԵՊՀ-ում հնարավոր չարաշահումների մասին տվյալները ստուգելու նպատակով Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրությունների նյութերի հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ, հայտնում ենք, որ ներկայացված տվյալները հետաքննության փուլում անհրաժեշտ, հրապարակման ենթակա մասն է միայն։
Պետական վերահսկողական ծառայության՝ ԵՊՀ-ում կատարած ուսումնասիրության ամբողջ ծավալը չէ, որ ներառված է հետաքննության, այսինքն՝ նյութերի նախապատրաստման այս փուլում։
Հիշեցնենք, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Դեպքերի հանգամանքները պարզվելու են նախաքննությամբ»,-ասված է պարզաբանման մեջ։