Ազատամուտում համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ կանցկացվեն

ՀՀ կառավարության որոշմամբ հունիսի 9-ին կանցկացվեն Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Ազատամուտ համայնքի  ղեկավար Ժորա Մարտիրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում:

Ժորա Մարտիրոսյանը 2018 թվականի դեկտեմբերի 28-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի  համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանին կազմել է համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրություն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728