Բաժիններ՝

Ավետիք Էլոյանն այցելել է քաղաքաշինության կոմիտե

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե է այցելել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նորանշանակ խորհրդական Ավետիք Էլոյանը, որը համակարգելու է տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների, քաղաքաշինության, կադաստրի եւ ներդրումային ծրագրերի հարցերը:

Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանն աշխատակազմի անունից շնորհավորել է Ավետիք Էլոյանին՝ նշանակման կապակցությամբ, նշելով, որ դա թույլ կտա առավել արդյունավետ իրականացնել այն ծրագրերը, որոնց մեկնարկն արդեն տրվել էին վերջինիս՝ քաղաքաշինության կոմիտեն ղեկավարելու ժամանակահատվածում:

Ավետիք Էլոյանը, կոմիտեի աշխատակազմի ղեկավարների հետ քննարկել է քաղաքաշինական ոլորտի հիմնախնդիրներն ու դրանց լուծման տարբերակները, նախանշել առաջիկա համատեղ անելիքները, ներդրումային ծրագրերի խթանմանն ուղղված քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել այսուհետ նմանատիպ հանդիպումներն ու քննարկումները պարբերական դարձնել` ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը կյանքի կոչելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728