Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։
«Ժամանակ» օրաթերթը իր մայիսի 16-ի համարում «Սև ցուցակ» վերնագրով նյութում տեղեկացնում է, որ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ կրթության և գիտության նախարարությունը վերջերս դիմել է ֆինանսների նախարարություն, որպեսզի Երևանի պետական մանկավարժական համալսարանին ներառեն գնումների «սև ցուցակում»՝ պետական գնումներին մասնակցելու իրավունք չունեցող ընկերությունների ցանկում։
Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հրավերով Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նուր-Սուլթանում մասնակցել է տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի բացմանը։
Փաստաբանի խոսքին միջամտեց նաև Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ մեկ ժամ սպասել է քննչին, թե երբ է թուղթը բերելու, որ իրեն տանեն կալանավայր։
Բարձրագույն դատական խորհուրդը, «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 19-րդ գլխի դրույթներին համապատասխան և դրա շրջանակներում, 2019 թվականի մայիսի 16-ի նիստի ընթացքում հանդես գալով որպես դատարան, քննեց Դատավորների ընդհանուր ժողովի Կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից ներկայացված միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ ներկայացված միջնորդության քննությունը։
Ֆիլիպիններում նախագահ Ռոդրիգո Դուտերտեի դուստրը եւ երկու որդիները պետական պաշտոններ են զբաղեցրել միջանկյալ ընտրությունների ընթացքում՝ իրենց մրցակիցների նկատմամբ հասնելով հսկայական առավելության:
Գերագույն ռադան որոշել է, որ Ուկրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնատվության արարողությունը կկայանա մայիսի 20-ին:
«Մեր կուսակցության ընդհանուր պայքարի մեջ ամենակարևոր կետերից մեկը ավանդական ընտանիքի, ավանդական արժեհամակարգի պահպանումն է, ինչն այսօր լուրջ վտանգի տակ է դրված: Ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», թե՝ բա դու քեզ շատ լուրջ վտանգի տակ ես դնում: Ես ասել եմ ու կրկնում եմ՝ թքած ունեմ ցանկացած վտանգի վրա, եթե զոհասեղանին դրված է մեր ավանդական արժեհամակարգը»,- մանրամասնեց պատգամավորը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Այսօր գործով որևէ չպարզված հանգամանք չպետք է լինի, որովհետև եթե գործում կա չպարզված հանգամանք և դա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա գործն ուղղակիորեն չի կարող շարունակվել: Այս մասին քիչ առաջ դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ինչո՞ւ են Արցախին վախեցնում հեղափոխությամբ: Եթե տեղի ունեցած հեղափոխությունը լավ բան ենք համարում, ապա արդյո՞ք դա Արցախին էլ չէ: Կա՞ արդյոք ինչ-որ այլ բացատրություն:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը մեկնաբանել է միջազգային մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Ռուսաստանը կարող է հետաձգել ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարումը Թուրքիային։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ մայիսի 14-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի բակում բողոքի ակցիայի ժամանակ երկու մասի բաժանված ակցիաներն ուղեկցվել են փոխադարձ վիրավորանքներով, անհանդուրժողականություն ու ատելության խոսք պարունակող վանկարկումներով:
Մեկնարկել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ:
Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, մայիսի 16-ին ելույթ ունենալով Աստանայի տնտեսական համաժողովում, հայտարարել է, որ իր աշխատանքը նպատակամղված է հանրապետությունում իշխանության խաղաղ անցումն ապահովելուն։ «Արտահերթ ընտրությունները, որոնց անցկացմանը մեկ ամսից պակաս ժամանակ է մնացել, ուղղված են երկրի կայուն զարգացման ուղու ապահովմանը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախստեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը…
Եվրամիության (ԵՄ) ընդլայնման գործընթացը կշարունակվի, սակայն այժմ այն կփոխվի եւ զգալիորեն ավելի շատ ժամանակ եւ ջանքեր կպահանջի:
«Բարեկամաբար խորհուրդ եմ տալիս հեղափոխության վերաբերյալ պռեզենտացիաներ անել Մարշալ Ֆոնդի տիպի հաստատություններում, այլ ոչ թե պաշտոնյաների մոտ, որ հետո չասեն «կարևոր հարցեր առաջ քաշելու ու քննարկելու փոխարեն ԱԽ-ում հեղափոխության մասին պռեզենտացիա էր անում, կարծես մեզ դա շատ հետաքրքիր էր»։ Առայժմ այսքանը»։
Արմեն Սարգսյանը ստորագրել է Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքները:
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սագսյանն այսօր հանդիպում է ունեցել նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:
Հանրապետության նախագահի կողմից Ա․ Վաղարշյանի թեկնածության ընտրության ընթացակարգի նկատմամբ ես որեւէ վերապահում չունեմ։ Այն, իրականում, 2018թ․-ին առաջին անգամ Հայաստանում բարձր դատարանի դատավորի թեկնածուի ընտրության նպատակով կիրառված այն ընթացակարգի զարգացրած տարբերակն է, որի կիրառման առաջարկը/խնդրանքը Հանրապետության նախագահին էր ուղղվել իմ 200-ից ավել կոլեգաների կողմից՝ իմ թեկնածության առաջադրման դիմումում։
Մայիսի 16-ին, ժամը 08:07-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գեղարդի վանք տանող ավտոճանապարհին՝ «Գեղարդի առյուծ» կոթող-ուղենիշի մոտակայքում, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը քիչ առաջ՝ պատասխանելով factor.am-ի հարցին՝ արդյոք Արցախի նախագահ Բակո Սահակյանն ու Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն այսօր գալու են դատարան՝ պնդելու իրենց անձնական երաշխավորությունը Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորոդությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր 2019 թվականի հուլիսին ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:
Օր չորրորդ. Քոչարյանին դեմ և կողմ ակցիաները շարունակվում են. ուղիղ. factor.am