Մայիսի 21-ից 23-ը ճանաչողական այցով Հայաստանում էր Սերբիայի պաշտպանության նախարարության պաշտպանական համալսարանի պատվիրակությունը:
Մայիսի 22-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալները քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի գործընկերների հետ իրացնելով, հայտնաբերել ու բաժին բերման են ենթարկել սպանության մեղադրանքով հետախուզվող 52-ամյա մի տղամարդու։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հարգում է Հենրիխ Մխիթարյանի որոշումը՝ չմասնակցելու Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչին:
ՀՀ Սահմանադրության սկզբունքի հետևողական կենսագործումն ապահովում է ՀՀ Սահմանադրական դատարանը, որի որոշումները մշտապես կարևոր դերակատարություն են ունեցել Սահմանադրության կայունության և զարգացման ապահովման, սահմանադրական արժեքների արմատավորման, միասնական սահմանադրական դոկտրինի ձևավորման գործում՝ պայմանավորելով դրանց ուրույն տեղն իրավահամակարգում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 23-ին պաշտոնն ստանձնելուց հետո առաջին անգամ հանդես է եկել հանրության առջեւ՝ ժամանելով Կիեւում ընթացող”IFORUM – 2019″ միջազգային համաժողով:
Մայիսի 22-ին, ժամը 12.00-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում է ստացվել, որ գանգուղեղի վնասվածք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 15-ամյա պատանի:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական տվեց:
Մայիսի 18-ին ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդվել էր 1979 թ. ծնված Աննա Ա.-ի կողմից մի քաղաքացուհու բնակարանից 50.000 դրամ և 80.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդ գողանալու մասին՝ պատճառելով 130.000 դրամի վնաս:
Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան հայտարարել է, որ Վրաստանն աննախադեպ եւ համապարփակ համագործակցություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, հատկապես ռազմական որլորտում:
«Օսիպյանին մի քննադատեք, բարձր գնահատեք հումորը եւ իրավագիտության ժամանակակից մեկնաբանությունը»:
Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտել է իր մասին ապատեղեկատվություն տարածողներին:
Մայիսի 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Պարզաբանվել է նաև նիստի հաղորդագրության մեջ տեղ գտած այն միտքը, ըստ որի՝ Վազգեն Մանուկյանը վտանգավոր ու վնասակար է գնահատում 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությունը։
Հայաստանի դպրոցներում վերջին զանգն այս տարի կհնչի մայիսի 24-ին:
Հաստիքային զենքի կիրառման հմտությունները կատարելագործելու նպատակով 5-րդ զորամիավորման N զորամասի վարչակազմի հետ անցկացվել է հրաձգության հերթական պարապմունքը:
«Ես Պուտինի հետ երկխոսություն չեմ վարի, ես միայն կհիշեցնեմ, որ նա խախտել է բոլոր պարտավորությունները»,- հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Էստոնիայի Հանրային հեռարձակողին տված հարցազրույցում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուսանողներն այնքան ողջախոհ կգտնվեն, որ ներողություն կխնդրեն էդ պատկառելի դասախոսներից, և իրենք ներսում կկարգավորեն իրենց խնդիրները՝ հաշվի առնելով, որ երեկ էմոցիոնալ ֆոն էր, ու հնարավոր է՝ իրար հասկացած չլինեն, բայց հուսով եմ, որ ուսանողներն այդ հարցն ինքնուրույն կլուծեն»,- հայտնի մտավորականների արձագանքների վերաբերյալ ասաց Լ. Բադալյանը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եվրասիական 16-րդ մեդիա ֆորումի շրջանակում մասնակցել է «Դեգլոբալիզացիա. աշխարհը զարգացման նոր մոդելների փնտրտուքում» խորագրով քննարկմանը։
Ամերիկյան արտաքին քաղաքական ուղեգծի վրա ազդեցության համար կատաղի մրցակցություն էառաջացել պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնիի միջեւ, նրանց միջեւ լարվածությունն աճում է Իրանի, ԿԺԴՀ-ի եւ Վենեսուելայի հետ Վաշինգտոնի խնդիրների ֆոնին:
Երեկվանից տարածվում է «Իմ քայլը» խմբակցության փակ նիստի ձայնագրությունը, որտեղ քննարկվում է Սահմանադրական դատարանը և Բարձրագույն դատական խորհուրդը ցրելու հարցը: Դրան հաջորդեցին իմքայլականների իրարամերժ հերքումներն ու հաստատումները: Որոշ պատգամավորներ հերքեցին, մյուսները հատատեցին, որ օրակարգում ՍԴ-ն և ԲԴԽ-ն ցրելու հարցն էր:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով մի խումբ մարդիկ հավաքվել են ԲԴԽ շենքի առաջ։
Մայիսի 23-ին, ժամը 06:38-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 2-րդ փողոցով անցնող առվի ջրի հունի մակարդակը բարձրացել է, մոտակա տները ջրալցվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԱԺ 7-րդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում ընդգրկվող մի քանի նախագծերի վերաբերյալ եզրակացություններ տրվեցին։
Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն ավելացրել է ճնշումն ՈՒԵՖԱ-ի վրա «Արսենալ»-ի և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ՝ հայտարարելով, որ չպետք է թույլ տալ Ադրբեջանին այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումները ֆուտբոլի հետևում թաքցնել:
ինչ այդ, Հենոյի շուրջ ստեղծված իրավիճակը նոր թափ է հավաքում։
Ազգը չի կարելի բաժանել երկու մասի, հայրենիքի համար պայքարելու ժամանակ միասին ենք, իսկ խաղաղ ժամանակ անջատվո՞ւմ ենք:
Երեկ համացանցում աչքովս մի քանի գրառումներ ընկան հետեւյալ բովանդակությամբ. Փաշինյանը շատ վատ է կառավարում, բայց Շարմազանովի խիստ քննադատությունը ամրացնում է նրա դիրքերը:
Կառավարությունը հավանություն տվեց «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Հայաստանը մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում կներդնի նոր մեխանիզմներ: Նախատեսում է նաև շահագործման ենթարկված 18 տարին չլրացած անձանց համար սահմանել միանվագ դրամական աջակցություն: