«Կարծում եմ՝ սա Ադրբեջանի պահվածքի հետևանք է, քանի որ այդ պայմանավորվածությունների մեջ կան որոշ հստակ քայլեր, որոնք պետք է իրականացնի Ադրբեջանը, սակայն վերջինս պատրաստ չէ»:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ռազմաօդային ուժերը հունիսի 21-ին լրագրողներին ցուցադրել են այն թռչող սարքի բեկորները, որոնք, ինչպես պնդվում է, Իրանի օդային տարածությունում խոցված ամերիկյան անօդաչուի բեկորներն են:
Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների, ինչպես նաև բերման ենթարկվածների շրջանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան։
British Airways բրիտանական ընկերությունը կդադարեցնի թռիչքները Հորմուզի նեղուցի եւ Օմանի ծոցի՝ Իրանի կողմից վերահսկվող օդային տարածությունում այն հանձնարարականներին համապատասխան, որոնք ավելի վաղ տարածել է ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի ֆեդերալ վարչությունը:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորի փախուստի փորձի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Հունիսի 21-26-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
«Հիմա ես կարող եմ ինքս ինձ հռչակել Հռոմի պապ, դրան ի՞նչ է հետևելու՝ ոչինչ, քանի որ դա անհեթեթ ու անտրամաբանական է՝ հեռու իրավունքի ու Սահմանադրության նորմերից։ Որպես իրավաբան՝ այդ կարգի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում։ Թող նրան սատարողները հայտարարեն, դա նախապե՞ս էր ծրագրված, թե՞ ոչ»։
Մոսկվան ուշադիր հետեւում է Պարսից ծոցում եւ Իրանի շուրջ խիստ լարված իրադրությանը եւ զսպվածության է կոչում բոլորին:
«Երբ Բոլթոնը եկավ տարածաշրջան՝ իրար հետևից բավականաչափ ոչ միանշանակ հայտարարություններ էր անում: ԱՄՆ ներկայիս վարչակազմի համար կարևոր է բիզնեսում գործելը, ոչ թե մեծ քաղաքականության մեջ: Այսինքն՝ իրենց համար միևնույն է, թե ում զիջումների հաշվին այս գլխացավանք հանդիսացող հարցը կփակեն: Նրանք չեն փորձում խորանալ հարցի պատճառահետևանքային խնդիրների մեջ»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ռուսատեցության սադրանք է որակել հունիսի 20-ին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքները, ինչը անհանգստացնում է Մոսկվային, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Ոստիկանության զորքերի կազմավորման 27-րդ տարեդարձի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոստիկանության զորքերի գլխավոր վարչություն:
Իտալացի երգիչ Ալ Բանոյի նախկին կինը՝ Ռոմինա Փաուերը, տեղափոխվել է հիվանդանոց:
Խոշոր ցնցումներից հետո ժամանակի ընկալումը տարբեր է և էապես կախված է քաղաքական կամ հանրային դիրքավորումից։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի. իշխանության ժամանակը, ոչ իշխանական միավորների ժամանակը և պետության ժամանակը։
Նիստը ընդհատվել էր այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել էր Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և փորձել հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով: Այս տեսարանը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել՝ մասնավորապես նիստին ներկա վրացի պատգամավորների շրջանում: Բողոքի ակցիաներ էին սկսվել նաև խորհրդարանի միջացնքներում և փողոցում:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հաստատել է կառավարության որոշումն Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման մասին:
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել Սահմաանդրական դատարանի դատավոր Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունները։
Հնդկաստանի հյուսիսի Հիմաչալ-Փրադեշի նահանգում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է 43 մարդ:
Թբիլիսիում 240 մարդ է տուժել հունիսի 20-ին տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում, նրանցից 102-ը մնում են բժշկական հաստատություններում:
«Տիգրանակերտ» զորավարժարանում հունիսի 20-ին տեղի է ունեցել երկաստիճան հրամանատարաշտաբային զորավարժությունների ավարտական՝ կրակային փուլը:
Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցների տարածած լուրը, թե իբր հունիսի 20-ին և լույս 21-ի գիշերը հայկական առաջապահ ստորաբաժանումները նռնականետերի կիրառմամբ խախտել են հրադադարի պահպանման ռեժիմը:
Իրանի ղեկավարությունը հունիսի լույս 21-ի գիշերն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփից նախազգուշացում է ստացել Իրանի դեմ պլանավորվող ամերիկյան հարվածի վերաբերյալ:
Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար:
Ուզբեկստանի փոխվարչապետ եւ կանանց կոմիտեի նախագահ Տանզիլա Նարբաեւան հունիսի 21-ին ընտրվել է հանրապետության Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Սենատի (վերին պալատի) նախագահ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը շարունակելու է դասավանդել ՌԴ ԱԳՆ հանրահայտ МГИМО համալսարանում (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել է իր այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից:
Եվրամիությունը հնարավորինս արագ խիստ միջոցներ կձեռնարկի Թուրքիայի դեմ Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նրա անօրինական գործողություններիխ պատճառով:
Ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում հանդիսավորությամբ նշվեց Ոստիկանության զորքերի կազմավորման օրը:
Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։
Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ է հանդարտեցնել իրադրությունը եւ զսպվածություն ցուցաբերել