Բաժիններ՝

Մոսկվան մեկնաբանել է Թբիլիսիում տեղի ունեցած անկարգությունները

Վրաստանի՝ արմատականորեն տրամադրված ընդդիմությունը Ուղղափառության միջխորհրդարանակրան վեհաժողով Ռուսաստանի պատվիրակության այցը հատուկ օգտագործեց անկարգություններ կազմակերպելու համար: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը:

«Դա մեկ անգամ եւս ցույց է տալիս վրացի քաղաքական գործիչների արմատական մասի հուզական լարվածությունը, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի խանգարեն Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների նորմալացմանը»,-ընդգծել է ռուս բարձրաստիճան դիվանագետը: Դրա հետ մեկտեղ Կարասինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի մեթոդաբար աշխատել Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ:

«Ինչ վերաբերում է մեր հարաբերությունների հարցին, ապա մենք կշարունակենք մեթոդաբար, հանգիստ աշխատել Թբիլիսիի հետ մեր հարաբերությունների կարգավորման ու ակտիվացման ուղղությամբ, հավելել է ՌԴ ԱԳ փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս