
Կրեմլը զսպվածության է կոչել Իրանին առնչվող իրադրության շուրջ

Մոսկվան ուշադիր հետեւում է Պարսից ծոցում եւ Իրանի շուրջ խիստ լարված իրադրությանը եւ զսպվածության է կոչում բոլորին: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պարսից ծոցի իրադրությունը շատ լարված է, ինչը խիստ անհանգստություն է առաջացնում»,-ասել է նա՝ պատասխանելով Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածության նոր ալիքի վերաբերյալ հարցին:
«Մենք ուշադիր հետեւում ենք իրադրությանը եւ զսպվածության կոչ ենք անում բոլոր այն երկրներին, որոնք առնչություն ունեն դրա հետ»,-ասել է Պեսկովը: