
Հնդկաստանում առնվազն 43 մարդ է զոհվել ավտոբուսի վթարի հետևանքով

Հնդկաստանի հյուսիսի Հիմաչալ-Փրադեշի նահանգում ավտոբուսն ընկել է կիրճը, զոհվել է 43 մարդ: Այդ մասին հայտնել է Hindustan Times թերթը, որի տվյալներով՝ տուժել է եւս շուրջ 30 մարդ:
Նշվում է, որ վթարի պահին ավտոբուսում եղել է առնվազն 73 մարդ, թեեւ այն նախատեսված է միայն 42 ուղեւորի համար: Ուղեւորներից շատերը դպրոցականներ են եւ քոլեջների սովորողներ, որոնք իրենց գյուղեր էին վերադառնում պարապմունքներից հետո:
Զոհերի թիվը կարող է աճել, քանի որ տուժածներից շատերը օրհասական վիճակում են: Ոստիկանությունը միջադեպի պատճառների հետաքննություն է սկսել: Նախնական տվյալներով՝ ավտոբուսի վարորդը գլուխ չի հանել կառավարումից: Պատահածի կապակցությամբ ցավակցություն է հայտնել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: