Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գիտության ու արվեստի միջազգային STARMUS փառատոնի շրջանակում հարցազրույց է տվել Monocle միջազգային ամսագրին և ռադիոյին։
ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 24-ի N 808-Ն որոշմամբ ստեղծված հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի կազմում հասարարակական կազմակերպություններ ընդգրկելու նպատակով՝ ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ արդարադատության նախարարության հայտարարում է մրցույթ:
«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին:
Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Արմավիրի մարզում գտնվող զինվորական ուսումնական կենտրոնում այսօր մահացած զինծառայողը, ըստ նախնական վարկածի, ինքնասպանություն է գործել։
ճանապարհային ոստիկանությունը վարորդներին տեղեկացնում է, որ այսօր, ժամը 14:00-ից մինչև 18:00-ն փակ է լինելու Ծ.Իսակով պողոտայից դեպի Մոնթե Մելքոնյան փողոց տանող ճանապարհահատվածը (ԱՄՆ դեսպանատնից մինչև Մ. Մելքոնյան տանող ճանապարհը):
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հունիսի 26-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հրավերով այցելել է դպրոց և ծանոթացել դպրոցում ներկա դրությամբ գործող ուսումնական ճամբարին:
Ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանն այսօր ավագանու նիստում դիմելով Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, հետաքրքրվեց` արդյո՞ք մտադիր չէ գոնե մեկ բնապահպան ներգրավել քաղաքաշինության հանձնաժողովում, որպեսզի այդ խնդիրներին բախվելու դեպքում ունենա բնապահպանական մասնագիտական եզրակացություն։
Եվրոպայի երկրներում անոմալ տապ է հաստատվել, օդի ջերմաստիճանն առանձին երկրներում կարող է գերազանցել 40 աստիճանը:
Մոսկվան Վաշինգտոնին եւ Թեհրանին համոզում է տարաձայնությունները կարգավորել երկխոսության միջոցով:
Եվրամիությունը լիովին բացառում է հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների վերաբերյալ ներկայիս համաձայնագրի վերանայման հնարավորությունը, նույնիսկ եթե Լոնդոնին հարկ լինի ԵՄ-ն լքել առանց գործարքի:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր ավագանու նիստին անդրադառնալով ավտովթարների վերաբերյալ խնդրին՝ նշեց, որ մայրաքաղաքը վտանգավոր է ոչ միայն հետիոտնի, այլև վարորդների համար։
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստին ասաց, որ իրեն են դիմել Դավիթաշեն վարչական շրջանի առաջին թաղամասի մի շարք բնակիչներ և թիվ 200 դպրոցի աշակերտների ծնողները, որոնք ստորագրահավաք են անցկացրել և ներկայացրել վարչական շրջանի ղեկավարին՝ պահանջելով հ. 61 մանկապարտեզի և ավտոտնակների միջև եղած ճանապարհահատվածին ձևավորել որոշակի մայթեզր։
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ հունիսի 24-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով հետախուզվող 47-ամյա Արթուր Մ.-ն մայիսի 16-ից գտնվում է ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:
Տարածաշրջանային խնդիրները նոր մարտահրավերների առաջ են կանգնեցրել մեր պետությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեցին քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը և քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը և անդրադարձան քաղաքական ու հասարակական շրջանակներում քննարկվող թեմաներին:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ առեւտրական համաձայնագիրը պատրաստ է 90 տոկոսով, եւ նշել է, որ դրա կնքման հնարավորությունը պահպանվում է:
«Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» ֆորումի ձեւավորած կազմկոմիտեի ներկայացուցիչներ Արմեն Ռուստամյանը, Դավիթ Շահնազարյանը եւ Գեղամ Նազարյանը երեկ, հունիսի 25-ին հանդիպեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:
Քննարկվել է Մայր Աթոռի և «Իմ քայլը» ու «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հետ համատեղ կրթական, սոցիալական, առողջապահական ծրագրեր իրականացնելու, համատեղ համագործակցության մի շարք հարցեր:
Արցախն այսօր մեզ համար առաջին թեման է, Բակո Սահակյանը մեզ համար առաջին թեման է, և, ցավոք սրտի, նոր մտահոգությունների թեմա է դարձել նաև Պարգև սրբազանը, ում կերպարը փորձում են աղճատել կեղծ լուրերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:
Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում:
«Ռեֆորմիստների» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հունիսի 25-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Ամիրյան փողոցում դանակահարել են «Ռեֆորմիստների» կուսակցության խորհրդի անդամ Արմեն Ամիրջանյանին: Ավելի ուշ՝ «Արմենպրեսի» հետ զրույցում Ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանն ասել էր.
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհու սպանության դեպքի առթիվ:
Մահացել է զինծառայող Հայկ Սուրենի Ալավերդյանը հանգամանքները պարզվում են»,- գրել է՝ Հովհաննիսյանը:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Վրաստանի Հանրապետության փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կժամանի Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արագածոտնի մարզպետի տեղակալ Անահիտ Սարգսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:
Հունիսի 25-ին, ժամը 15.20-ին, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նուբարաշեն թաղամասում վրաերթի է ենթարկել 73-ամյա Վարդուհի Հակոբյանին, որը տեղում մահացել է:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Երևանի ավագանու այսօրվա նիստում նախագիծ ներկայացվեց, ըստ որի՝ առաջարկվեց վաստակավոր երկրաբան Սողոմոն Բալյանի անունը հավերժացնող հուշատախտակ տեղադրել Հանրապետության 69 հասցեում։