«Ես նրան տեսել եմ Արցախում, ինքնաձիգով, խաչը վրան՝ կանգնած դիրքերում». Գուրգեն Եղիազարյանը՝ Պարգև սրբազանի մասին

Արցախն այսօր մեզ համար առաջին թեման է, Բակո Սահակյանը մեզ համար առաջին թեման է, և, ցավոք սրտի, նոր մտահոգությունների թեմա է դարձել նաև Պարգև սրբազանը, ում կերպարը փորձում են աղճատել կեղծ լուրերով: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը:

«Ես նրան տեսել եմ Արցախում, ինքնաձիգով, խաչը վրան՝ կանգնած դիրքերում: Եվ նա ոչ մի վայրկյան հետ չի դարձել այդ ճանապարհից, մինչև վերջ եղել է իր հայրենիքի հոգևորը, իր հայրենիքի զինվորը:

Ցավոք, Սրբազանը ծանր հիվանդ է՝ սրտի խնդիր ունի, և ոչ մի բան հաշվի չառնելով՝ վերջին ստորությանն են գնում:

Հիշե՛ք, ամիսներ առաջ սորոսականները հարձակման թիրախ դարձրին Վեհափառին. ոչի՛նչ չի ստացվելու: Հայ Առաքելական եկեղեցին մնացել է 2000 տարի, 2000 տարի էլ միանշանակ կմնա»,- ասաց Գ. Եղիազարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս