ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը որոշել է հեռանալ թիմից:
Պենտագոնը հիասթափված է Իսպանիայի կառավարության որոշումից ամերիկյան Abraham Lincoln ավիակրի գլխավորած մարտական խմբի կազմից թագավորության Mendes Nunes ֆրեգատը վերջնականապես հանելու որոշումից:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից:
«Սիրելի հայրենակիցներ, մամուլով այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ Սամվել Բաբայանը հաջորդ շաբաթվանից պատրաստվում է «փողոցային պայքարի»։
«Եթե հեղափոխություն է տեղի ունեցել, և դա ստանում է նաև տնտեսական շեշտադրում և վերաբերում է ընդամենը 10-20 տոկոսի, դա ոչ միայն ձեռքբերում չէ, այլ կարող ենք համարել տեղապտույտ»,- վերջին մեկ տարվա փոփոխություններին անդրադառնալով՝ լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական հնչեցրեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Սահմանադրական փոփոխությունների թեման կրկին քննարկվում է քաղաքական ու հասարակական տարբեր շրջանակներում: Պատճառը երեկ «Ազատություն» ռադիոկայանի եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր: Վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է՝ մոտ ապագայում սահմանադրական փոփոխություններ լինեն, մասնավորապես ասել էր.
Երեկ՝ հուլիսի 17-ին, Իջևանում քաղաքացիները փակել էին միջպետական ավտոմայրուղին՝ բողոքելով անտառահատումների արգելքի դեմ: Երեկոյան, երբ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, կոշտ բախումներ են տեղի ունեցել, որի արդյունքում կան տուժածներ և ձերբակալվածներ։
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը ժամանել է Տավուշի մարզի Իջևան քաղաք:
Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանի երկրպագուները վերջերս նկատել են, որ ոչ շատ վաղուց Ֆիլիպը հեռացրել է Instagram-ի կենսագրությունից ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացողը» տողը: Այժմ կա միայն ֆուտբոլիստի անունը և ազգանունը:
«Երեկվա ծեծկռտուքի մեջ ընկածները բանվոր մարդիկ էին, հիմնականում էն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում իրենց ընտանիքներն էդ ձևով են պահել, որ գոյատևեն, ստեղ ապօրինի ծառահատումների կազմակերպիչներ փնտրելու կամ բանդայի տերերին որոնելու իմաստը չկա: Բարդ բաներից մի խոսեք»,- 168.am-ի հետ զրույցում կազմակերպիչների մասին վարչապետի հայտարարությանն արձագանքում են երկրի ղեկավարի համերկրացիները:
Նեպալում տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների եւ սողանքների զոհերի թիվը հասել է 90-ի, եւս 31 մարդ համարվում է անհայտ կորած, հաղորդել է ANI գործակալությունը՝ վկայակոչելով Նեպալի ներքին գործերի նախարարություն։
Այսօր ԲԴԽ-ում տեղի ունեցավ Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով նիստ. նման նախաձեռնությամբ էին հանդես եկել ԲԴԽ անդամներ Գրիգոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը և Հայկ Հովհաննիսյանը։
Պոլսահայ մտավորական, «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտի Դինքի սպանության գործով 9 մեղադրյալի նկատմամբ հուլիսի 17-ին կայացվել են ազատազրկման դատավճիռներ
Վան քաղաքից մոտավորապես 65 կմ հեռավորության վրա գտնվող Օզալփ գավառում փախստականներ տեղափոխող միկրոավտոբուս է շրջվել:
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում կազմակերպված անվտանգության տարեկան կոնֆերանսի ժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոսել է Թուրքիայի կողմից Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի ձեռքբերման մասին:
Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (Իրանի զինված ուժերի ընտիր զորմասեր) ուժերը Պարսից ծոցում կալանել են օտարերկյա նավ, որը մաքսանենգ վառելիք էր փոխադրում:
Սահմանադրական դատարանի աշխատակազմի մամլո հաղորդագրությունը «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերի վարույթները կասեցնելու վերաբերյալ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է ամերիկյան նոր սերնդի Ֆ-35 կործանիչների ծրագրում Պենտագոնի կողմից Թուրքիայի մասնակցության կասեցմանը:
Իջևանում երեկվա դեպքերի ժամանակ ոստիկանություն բերման ենթարկված ցուցարարների հարազատները դժգոհում են: «Թող գործարան բացեն, աշխատատեղ ստեղծեն, մեզանից ի՞նչ են ուզում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկի մայրը:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը ցույց է տալիս իրավապահ մարմինների գործողությունների քաղաքական դրդապատճառը։
168.am-ի հետ զրույցում բնակիչներից մի քանիսը նույն վարկածն են պնդում՝ հայտարարելով, որ թույլ չեն տա ոստիկանների հետ բախումներից հետո իրենց գյուղի տղերքին 4-8 տարի ազատազրկման հոդվածով «տանեն-փակեն բերդերում»:
Երևանում շարունակվող Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնությունում կկայանա B խմբի երկու հանդիպում:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ երկիրը կարող է փակել Որմզդի նեղուցը նավթի փոխադրման համար, սակայն չի ցանկանում դա անել:
Հուլիսի 18-ին, ժամը 13։01-ին Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի աշխատակցից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ս. թ. հուլիսի 14-ին ժամը 05:00-ի սահմաններում Լոռու մարզի Սվերդլով գյուղում գայլերը հոշոտել են 25 մանր եղջերավոր անասուն:
Բարձրագույն դատական խորհուրդը հետաձգեց ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հրաժարականի պահանջով դատական նիստը։
Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հուլիսի 19-ին, ժամը 14:00-ին տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը:
Իրավիճակը նաև խորհդանշական է, քանի որ ընդամենը սույն թվականի հուլիսի 10-ին Ազգային ժողովի կողմից ընդունվեցին Կառավարության կողմից ներկայացված նախագծերը /Քրեական օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում , «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին/, համաձայն որոնց՝ նաև խստացվում է անտառահատման համար սահմանված պատասխանատվությունը։
Հուլիսի 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆերնանդո Վալդերամա դե Պարեխան (նստավայրը՝ ք. Մոսկվա):
Գրանցամատյանում գոյություն չունի Ֆրանսիական համալսարանի անունը, և, եթե ՀՀ-ում գործող համալսարանը չունի պետական հավատարմագրում, նա չի կարող հայկական պետական նմուշի դիպլոմներ տրամադրել: Ուսանողներին երկու դիպլոմ է շնորհվում՝ հայկական և ֆրանսիական: