Բաժիններ՝

Կոուտինիոն Instagram-ի կենսագրությունից ջնջել է ««Բարսելոնայի» ֆուտբոլիստ» տողը

Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանի երկրպագուները վերջերս նկատել են, որ ոչ շատ վաղուց Ֆիլիպը հեռացրել է Instagram-ի կենսագրությունից ««Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի խաղացողը» տողը: Այժմ կա միայն ֆուտբոլիստի անունը և ազգանունը:

Հաշվի առնելով, որ կատալոնական ակումբը արդեն գնել է Անտուան Գրիզմանին և կարող է վերադարձնել Նեյմարին, Կոուտինիոյի դիրքերն ակումբում թուլանում են: Գուցե ֆուտբոլիստն այս քայլով հեռանալու ակնարկ է արել:

Այս պահին Կոուտինիոյի նախկին ակումբը՝ «Լիվերպուլը», շատ հետաքրքրված է նրա ծառայություններով: Սակայն կատալոնացիները չեն ուզում վաճառել Կոուտինիոյին մեկ այլ ակումբի, քանի որ ցանկանում են նրան դարձնել Նեյմարի գործարքի մի մասը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031