«Ռեալ», «Յուվենթուս», «Բավարիա». Նեյմարը պատրաստ է տեղափոխվել ամենուր
ՊՍԺ-ի առաջատար Նեյմարը որոշել է հեռանալ թիմից:
27-ամյա հարձակվողի համար նախընտրելի տարբերակը կատալոնական «Բարսելոնան» է, բայց նա հասկանում է, որ այդ փոխանցումը հեշտ չի լինի:
Այդ իսկ պատճառով բրազիլացին մտածում է կարիերան շարունակելու այլ տարբերակներ, այդ թվում՝ «Ռեալ», «Յուվենթուս» և «Բավարիա»: Նեյմարը պատրաստ է հեռանալ ցանկացած բարձրակարգ ակումբ, միայն թե՝ ոչ ՊՍԺ:
Նա նաև պատրաստ էր գնալ «Մանչեսթեր Յունայթեդ», սակայն այժմ նա հրաժարվել է այս գաղափարից, քանի որ մանչեսթերցիները չեն մասնակցելու Չեմպիոնների լիգային:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Նեյմարի համար առաջարկել է 2 ֆուտբոլիստ և 40 միլիոն եվրո, սակայն ՊՍԺ-ն դեմ է այս տարբերակին և ցանկանում է Նեյմարի համար ստանալ միայն գումար:
Սիրարփի Աղաբաբյան