Ռուսական բանկերը արագացրել են օֆլայն ցանցի կրճատումը: 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին վարկային կազմակերպությունները փակել են 1370 լրացուցիչ գրասենյակ: Այս մասին են վկայում Ռուսաստանի բանկի տվյալները, հաղորդում է «Իզվեստիան»։
Օգոստոսի 17-ից 27-ը կանցկացվեն ամենամյա ռազմական զորավարժություններ։ Այդ մասին ասվում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը:
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):
Իրանն ու Միացյալ Նահանգները հայտնվել են մի պատերազմի ծուղակում, որտեղ ոչ մի կողմ չգիտի՝ ինչպես հաղթել, գրում է Bloomberg-ը: Պարբերականը հստակեցնում է, որ հրթիռային ու ռմբային փոխադարձ հարվածների, ինչպես նաև հրադադարի պայմանների շուրջ վեճերի մի քանի ամիսներից հետո «հստակ դարձավ՝ կողմերից ոչ մեկը չի կարող վճռական հաղթանակ տանել»:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է նոր ձևաչափով հաղորդում՝ «PODCAST 90+» նախագիծը, որի անդրանիկ հյուրը եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Փաստացի խոստովանեցիք՝ իշխող ուժը խոստումը չի կատարում. Հասմիկ Ենգոյանը՝ Սիսակ Գաբրիելյանին
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը, ով աշխատանքից ազատվել էր 2025 թ-ին, նշանակվել է ՀՀ ՊՆ ՌՈ պետ։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Հայաստանում Եվրոպական միության գործընկերության առաքելության ղեկավար Կոսմին Դինեսկուի հետ։
Շարունակում ենք դիմակայել ներքին և արտաքին մարտահրավերներին. Արամ Ա–ի ուղերձը
Այսօր դատարանը քննում է «Յաբլոկո» կուսակցության ներկայացրած բողոքը․ կուսակցությանն արգելել են մասնակցել Դումայի ընտրություններին։ Պատճառներից մեկը «Յաբլոկո»-ի հաշվին նախկինում արտասահմանյան երկրներից փոխանցումներ ստացած անձանց նվիրատվություններն են։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համաձայնագրի հիմքում փոխադարձ պաշտպանության հայեցակարգն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է Clash Report-ը:
Օգոստոսի 13-ին ՊՆ N զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Ինչպես հայտնի է՝ Նիկոլն իր խոսույթում գրեթե մանտրայի վերածված հետևողականությամբ կրկնում է նույն թեզը՝ «կայսրություններն են մեր փոխարեն որոշումներ կայացրել», ինչի հետևանքով էլ, ըստ նրա, «Հայաստանը կորցրել է իր ինքնիշխանությունը»։ Այս խոսույթով նա փորձում է ստեղծել ինքնիշխանությունը «վերականգնողի» կերպար՝ քաղաքական գործչի, որը պատրաստ է ազատել երկիրը արտաքին ուժերի ազդեցությունից։ Սակայն իրականությունը, ինչպես հաճախ է լինում, նրա խոսքերի տրամագծորեն հակառակն է։
Ամենաբարձր պաշտոնյան, որ ընդունել է Զասին՝ ԳՇ պետն է եղել, մեկ էլ Ջերմուկի քաղաքապետը. Ղազարյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։
Աստվածածնի վերափոխման տոնը նշվել է նաև Անթիլիասի Մայրավանքում։
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել օգոստոսի 13-ին Սյունիքի մարզի զորամասերից մեկում ինքնասպան եղած զինվորի դեպքից։ Իրավապահները պարզել են, որ զինվորին մի քանի անգամ դիրքում քնած են տեսել, ինչը զինվորների մեջ դարձել է ներքին տարաձայնության խնդիր, և հնչել են հայհոյանքներ։
ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր խոշորացված համայնքի բնակիչները փակել են Արմավիր-Գյումրի ճանապարհը` պահանջելով, որ լուծում տրվի մթերքի իրացման խնդիրներին։
Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:00-ի սահմաններում Ազատության պողոտայում հողաշերտի տակով անցկացված ջրի խողովակի վնասման պատճառով ջուրը դուրս է շպրտվում հասնելով ճանապարհի երթևեկելի գոտի, ինչը ուրախացրել է վարորդներին, ովքեր նշում են, թե քաղաքապետարանի բարձր հովանու ներքո Երևանում բացվել է անվճար «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։
Հարցին՝ արդյոք արգե՞լք է դրված «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթների վրա, նա պատասխանեց, որ նման բան չկա. «Ելույթների համար հերթագրումը նախատեսված է ընդմիջումից հետո։ Պարոն Ղազինյանի թեկնածությունն է եղել, մեր մյուս գործընկերներն են խոսել, դրա համար չեմ գրանցվել։
Կիբեռոստիկանությունից հայտնում են, որ համացանցում, մասնավորապես, Telegram/WhatsApp հավելվածներում շարունակում են տարածվել կեղծ հայտարարություններ և խմբեր, որտեղ առաջարկում են Alibaba կամ նմանատիպ հարթակներում (օրինակ՝ am.alibaba-vip.store) հեշտ աշխատանք, ներդրումներ և բարձր եկամուտներ։
#ՀԻՄԱ. ԱԺ-ՈՒՄ ՄԻՋԱԴԵՊԻՑ ՀԵՏՈ ԷԴԳԱՐ ՂԱԶԱՐՅԱՆԸ ՃԵՊԱԶՐՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ. #ՈՒՂԻՂ
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գորիսում եղե՞լ եք, պատկերացնո՞ւմ եք ես Գորիսում իտալական ռեստորանում եմ նստել. Սիսակ Գաբրիելյան
Դեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան
Ցավում եմ՝ ամբողջական պատկերացում չունեք, թե կարո՞ղ եք խոսել Գանձասարի մասին. Աննա Գրիգորյան
Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը: Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը կանցնի բուժզննում, կստորագրի պայմանագիր և կմասնակցի պաշտոնական ներկայացմանը։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են: