Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Օգոստոսի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Կոստանյանը Կիև աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Օլեկսանդր Միշչենկոյի հետ:
Այս լոգիստիկ միջանցքը, որը ոմանք կոչում են «Կասպիական էքսպրես», դարձել է Վլադիմիր Պուտինի՝ Թեհրանին զինելու ջանքերի հիմքը՝ երկու երկրին էլ հնարավորություն տալով շրջանցելու ԱՄՆ-ի ծովային ճնշումը Պարսից ծոցում։
ՀՀ զինված ուժերում 2026 թվականին արձանագրվել է մահվան 11 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում, հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Օգոստոսի 12-13-ը, ՀԱՊԿ-ում Ռուսաստանի Դաշնության նախագահության շրջանակում, Մոսկվայում՝ ՌԴ պաշտպանության նախարարության Ա.Ա. Վիշնևսկու անվան բարձր բժշկական տեխնոլոգիաների ազգային բժշկական հետազոտական կենտրոնի և Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի մասնաճյուղի բազայում, անցկացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների բժշկական ծառայությունների ներկայացուցիչների միջազգային գիտագործնական համաժողովը և աշխատանքային հանդիպումը։
Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Վոլվաչը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Ալեքսանդր Սուբբոտինը քննարկել են՝ ինչպես առանց ավելորդ վարչական խոչընդոտների ձևավորել համապատասխան գործելակարգ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Խաչատուր Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է հրամանագրում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգոստոսի 14-ի N 724-Ա որոշմամբ՝ Դավիդ Թավադյանը նշանակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ:
Թուրքիան հուլիսին կրճատել է ռուսական նավթի գնումները և մտադիր է օգոստոսին դրանք էլ ավելի կրճատել, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածները խափանել են արտահանումը Ռուսաստանի՝ Սև ծովում գտնվող տերմինալներից։ Դրա մասին են վկայում թրեյդերների և LSEG բեռնափոխադրումների ընկերության տվյալները, հաղորդում է Reuters-ը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զինվորականներին ուղղված իր խոսքում կտրուկ քննադատել էր եվրոպացի առաջնորդներին՝ ՌԴ-ից եկող սպառնալիքի շուրջ «հիստերիա բորբոքելու» համար։
Իսպանիայում ավելի քան 530 մարդ դիմել է բժշկական օգնության Արեգակի լրիվ խավարումից հետո, որը հնարավոր էր դիտել թագավորության մայրցամաքային մասում: Այս մասին հաղորդում է Europa Press գործակալությունը:
Կոտայքի նախկին մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է, կիրառվել է գրավ:
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառ Հայրապետի և վեց եպիսկոպոսների գործը։ Դատական դեպարտամենտից հայտնել են, որ դատական նիստը նշանակվել է օգոստոսի 28-ին՝ ժամը 16։30-ին։
Թուրքիան ցանկանում է լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Այն նաև ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ՝ չնայած հոգու խորքում գիտակցում է, որ երբեք չի ընդունվի ԵՄ․ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր աշխարհը կորցրել է 2.6 միլիարդ բարել նավթ․ հայտնել է Saudi Aramco նավթային ընկերության ղեկավարը։
Եթե ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները այցելեն Ռուսաստան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կրկին ընդունել նրանց։ Սակայն, թե ինչ են նրանք առաջարկում բանակցությունների սեղանին, այլ հարց է, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Թբիլիսիի կենտրոնում՝ Ռիկեի այգում, քանդում են Վրաստանի մայրաքաղաքի ամենահայտնի օբյեկտներից մեկը՝ «Երաժշտական թատրոնը և ցուցասրահը», որն առավել հայտնի է որպես «խողովակներ» կամ «Ռիկեի կուժեր»․ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
ԱՄՆ-ն պլանավորում է տնտեսական մեկուսացման աննախադեպ նոր միջոցներ ձեռնարկել Իրանի դեմ. գրում է Reuters-ը՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին հղումով։
Սկզբում Արամն աշխատում էր սեփական ձեռքերով պատրաստած մեխանիկական հաստոցով, որն առ այսօր նորագույն հաստոցների կողքին իր ուրույն տեղն է զբաղեցնում։
Աղքատությունը կանգնել է 600 հազար մարդու դռանը, 1,8 տրիլիոն վարկ է կախված ժողովրդի վրա, Լիբանանի օրն ենք ընկնելու. Նարեկ Կարապետյան
Նեթանյահուի և նրա մերձավորների վարած քաղաքականությունը վերածվել է ոչ միայն Գազային, Մերձավոր Արևելքին կամ տարածաշրջանին առնչվող խնդրի, այլև անվտանգության հարցի, որը վերաբերում է ողջ միջազգային հանրությանը։
ԱՄՆ-ը և Իսրայելը բարբարոսական մեթոդներով փորձում են զրկել Իրանին խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման անօտարելի իրավունքից։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տված հարցազրույցում հայտնել է Թաիլանդում Իրանի դեսպան Նասրեդդին Հեյդարին։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը սպառնում է Իսրայելին, երբ լուսանկարվել է քարտեզով, որը ամբողջությամբ ջնջում է Իսրայելը։ Նա կարող է մեզ խնայել դասախոսություններից և սպառնալիքներից։ Այս մասին, ինչպես գրում է «Թուրքիան այսօր» լրատվական ալիքը, հայտարարել է Իսրայելի ԱԳՆ-ն:
Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 40 հազար անձ արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Նրանցից ավելի քան 12 հազարը անչափահասներ են։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնակատար Արմեն Ղազարյանը։
Ցուցատախտակի վրա պատկերված էին Ալ-Աքսա մզկիթի բանալին՝ «Մենք վերադառնում ենք» գրությամբ, և Պաղեստինի քարտեզը, որտեղ ներառված չէր Իսրայելը։
Այսօր առավոտյան Իրանի Խուզեստան նահանգի Հուսեյնիե քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել 4.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է. ««Էդգար Ղազարյան» ուրվականը շրջում է հայոց պառլամենտում, որի ինստիտուցիոնալ հիշողությունը, վերլուծական միտքը ու սուր խոսքը առաջացրել են խառնաշփոթ»:
Նոր կենսաչափական անձնագիրը կարժենա 28,650 դրամ, նախկին 25,000-ի փոխարեն և կտրամադրվի 10 տարի ժամկետով, իսկ նույնականացման քարտի արժեքը կլինի 5,950 դրամ, նախկին 3000-ի փոխարեն՝ 5 տարի վավերականությամբ։
Ժողովո՛ւրդ, կարծում եմ՝ լուրջ հարցերով պետք է զբաղվենք. Նարեկ Կարապետյան
Սերիալային զարգացումներ ապահովելու համար չենք ԱԺ եկել. Ղահրամանյանը՝ ԱԺ-ում ստեղծված իրավիճակի մասին