Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արամ Ղարբիբյանն ազատվել է գլխավոր խորհրդականի պաշտոնից: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արամ Ղարիբյանին 2019 թվականի սեպտեմբերի 2-ից ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից»։
Մաշտոցի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 14-ին, ժամը 20.10-ին, Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Հարավարևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 26-ամյա մի երիտասարդի:
«Ես ուզում եմ հասկանալ՝ իմ մեղքը ո՞րն է, որ մրցույթը հաղթել է մարդը, բայց պարզվել է՝ իմ ընկերուհին է: Ես տեղյակ չեմ ընդհանրապես մրցույթից: Ընկերուհի ասելով՝ այնպես չէ, որ ես տեղյակ եմ՝ ինքն ինչ մրցույթների է մասնակցում կամ ինչ է հաղթում: ԱԺ-ում էլ կազմակերպչական աշխատանքներից բացարձակ ոչ մի բանից տեղյակ չեմ:
Որսորդությամբ զբաղվելու կարգի փոփոխությունն անհիմն է ու ենթակա է վերանայման։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը հայտնում է, որ «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մինչև 2019-ի տարեվերջ ռուսական գազը կհասնի Թուրքիա։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
ԱՄՆ-ը գտնում է, որ Ուկրաինան կարող է հավակնել ՆԱՏՕ-ին անդամակցելուն, եւ Վաշինգտոնը պաշտպանելու է այդ ուղեգիծը: Այդ մասին այսօր հայտարարել է Ուկրաինայում ԱՄՆ-ի գործերի ժամանակավոր հավատարմատար Ուիլյամ Թեյլորը «Եվրոպական ճշմարտություն»-ում հրապարակված հարցազրույցում:
Օգոստոսի 15-ին, ժամը 10:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ երեխան բարձրացել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աղբյուրակ թաղամասում գտնվող «Աղբյուրակ» խանութի տանիքին և չի կարողանում ինքնուրույն իջնել, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Իռլանդիայի «Շանոն» միջազգային օդանավակայանում բռնկել է Omni Air International ամերիկյան չարտերային ավիաընկերության ինքնաթիռի շասսին: Այս մասին հայտնել է The Sun թերթը:
Միջազգային հեղինակություն վայելող պրոֆեսոր Վահագն Դադրյանի աճյունը ԱՄՆ-ից կտեղափոխվի Հայաստանի Հանրապետություն: Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բժշկական կենտրոնից օգոստոսի 13-ին անգիտակից վիճակում ուղղաթիռով Երևան է տեղափոխվել 15-ամյա տղա, ով գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ վերակենդանացման բաժանմունքում:
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսատան աշխատակիցներն այսօր առաջինն են դիմավորել Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլը հաղթահարած «Արարատ-Արմենիային»:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2019 հունիսին Հայաստանի և Ադրբեջանի հետ՝
Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է STARMUS փառատոնի կազմակերպիչների և խորհրդի անդամների հետ։
«Կանեփ-Կակաչ-2019» համալիր օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օգոստոսի 14-ին, ժամը 21.20-ին, Էջմիածին քաղաքի Մ. Խորենացու փողոցից բերման են ենթարկել 38-ամյա Արմինե Կ.-ին, որը օգոստոսի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ վերոհիշյալ առերևույթ չարաշահումներին «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլլիպս Ջի Էյ» ՍՊ ընկերությունների հիմնադիրներից ևս մեկի և «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրենի առնչություն ունենալու վերաբերյալ:
Կառավարությունն օգոստոսի 15-ի նիստում ընդունել է «Դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ` էլեկտրոնային եղանակով) կարգը, դեղատոմսերի ձևերը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի նոյեմբերի 9-ի N 1402-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը:
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին մեղադրանք են առաջադրել եւս երկու քրեական գործով: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է նրա փաստաբանը՝ Սերգեյ Սլեսարյովը. այժմ Աթամբաեւը մեղադրվում է 10 գործով: «Նրան եւս երկու ծանուցում են հանձնել կոռուպցիայի մեջ մեղադրվելու մասին: Երկու գործերն էլ վերաբերում են Կոյ-Տաշ գյուղում հողամասերի ձեռքբերմանը»,- հայտարարել է Սլեսարյովը:
Վրացի փրկարարներն ինտենսիվ որոնումների շնորհիվ գտել են Սվանեթի լեռներում կորած բելառուսցի զբոսաշրջիկ կանանց. նրանցից երկուսը զոհվել են, մեկը տուժել է եւ գտնվում է ծանր վիճակում: Այդ մասին հայտնել է Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը:
Հարցի պատասխանը, թե ո՛վ կձևավորի հաջորդ իշխանությունը, ոչ թե ենթադրյալ անվանացանկում է, այլ ուրիշ տեղ՝ ավելի կարևոր հարթությունում՝ հաջորդ իշխանության օրակարգում։
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ երկրի Անկախության օրվա կապակցությամբ:
Կյանքից հեռացել է հայտնի ջազային երգչուհի Մարիամ Մերաբովայի ամուսինը` կոմպոզիտոր, դաշնակահար Արմեն Մերաբովը: Այս մասին տեղեկանում ենք Մարիան Մերաբովայի ֆեյսբուքյան էջից:
Լիտվան դարձավ առաջին երկիրը, որը ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Դա տեղի ունեցավ 1991 թ. օգոստոսի 14-ին։ Այս մասին հայտնում է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանությունը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով օգոստոոսի 15-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 17.00-ն դադարեցվել է Արարատի մարզի Ներքին Դվին, Վերին Դվին, Նորաշեն, Վերին Արտաշատ, Հնաբերդ, Բերդիկ, Այգեստան համայնքների գազամատակարարումը:
Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պրոպագանդան իդեոտիզմի է վերածվել։ Նման ձևով անգլիացիներն ու իսպանացիներն էին վարվում հնդիկների հետ, երբ նվաճում էին։
Օգոստոսի 15-ին, ժամը 05:11-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Պտղունք գյուղում այրվում է մթերային խանութ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Օգոստոսի 14-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Շատին գյուղի 11-րդ փողոցի թիվ 24 տան այգում 1 շաբաթ շարունակ արջը պարբերաբար վնասում է խաղողի վազերը և բերքը. անհրաժեշտ է օգնություն:
Իրանի հյուսիսային մասում օգոստոսի 15-ին գերթեթեւ վարժական ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով զոհվել է երկու մարդ: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանից շոկոլադի արտահանումը աճել է 30.3 տոկոսով: Քաղցր հայրենիք:))»: