ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանի ազգային հավաքականը 96-րդն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀՖՖ-ն: Սեպտեմբերին կայացած 2 խաղից հետո մեր գլխավոր թիմը նահանջել է 3 աստիճանով։ Եվրո-2020-ի ընտրական փուլում հայկական ընտրանին հաջորդաբար հանդիպել է Լիխտենշտեյնի (1-1) և Ֆինլանդիայի (0-3) հավաքականներին։
Համաշխարհային դասակարգման ցուցակը շարունակում է գլխավորել Բելգիայի հավաքականը։ Լավագույն հնգյակում բելգիացիներին հաջորդում են հարևան Ֆրանսիան, հնգակի չեմպիոն Բրազիլիան, Անգլիան, Ուրուգվայը։ Ընտրական J խմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներից ամենաբարձր դիրքում Իտալիայի ընտրանին է (15)։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասից արդեն 5 օր է, ինչ ժամկետային զինծառայողը լքել է զորամասը և նրանից որևէ լուր չկա: Այս մասին լրատվամիջոցին հայտնել է զինծառայողի ազգականը:
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հեղինակած օրենքի նախագիծը: Դրանով առաջարկում է Սևան լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով վերջինս առաջարկում է կենսաթոշակը հաշվարկելիս հաշվի առնել միաժամանակ երկու տեղ աշխատելու հանգամանքը և դա ավելացնել ստաժին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է «ՌԻԱ Նովոստի» գործակալության հրապարակմանը, թե Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի կարգավորել ստեղծված իրավիճակը:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ռազմական դրության պայմաններում առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգի ստեղծման մասին նախագիծը: Դրանով երկրում ռազմական դրության պայմաններում բոլոր բուժհաստատությունների՝ այդ թվում մասնավորի կառավարման լիազորությունները անցնելու են առողջապահության նախարարությանը:
Կառավարությունը համայնքներին 2019 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մարզպետարաններին կհատկացնի ևս 363 մլն 351.6 հազար դրամ: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ ծրագրերը վերաբերում են Արարատի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 21 համայնքների 29 ծրագրերի:
Կրեմլում այժմ չեն մտածում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխարինողի մասին, ընտրությունները դեռ հեռու են, հոկտեմբերի 24-ին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ը վարչապետի աշխատակազմի ենթակայությունից կանցնի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Վրաստանն ինքը պետք է հոգ տանի իր տարածքային խնդիրների լուծման մասին եւ դրա համար հարկավոր է շփման եզրեր գտնել Ռուսաստանի հետ:
Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի գնման ռեզերվների ծավալները հասել են 487,7 մլն դոլարի: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա շատ կարևոր ցուցանիշ է, որովհետև մենք սպասում էինք, ենթադրում էինք, որ տուրիզմի սեզոնի ավարտին այս միտումը անկում կապրի, բայց մենք ստանում ենք նախանշաններ, որ մեզ մոտ տուրիզմի սեզոն կարող է լինել տարին 12 ամիս»,:
Ինչպես հայտնի է՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կրում է «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով։
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանն այսօր կրկին Կառավարության շենքի մոտ էր։ Նա տեղեկացրեց, որ արդեն սկսել է ստորագրահավաք՝ սահմանադրական բարեփոխումներ անելու համար, որն իրականություն դարձնելուց հետո պատրաստվում է դառնալ ՀՀ վարչապետ, քանի որ իրեն համարում է վարչապետի այլընտրանքային թեկնածու։
Կառավարության անդամների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 23-ին Երևանի Չարենցի փողոցում հայտնաբերել և վարչություն բերման են ենթարկել այս տարվա օգոստոսի 16-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահների կողմից սպանության մեղադրանքով հետախուզվող երևանցի 25-ամյա մի երիտասարդի:
ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Երևանում 10 և ավելի աշխատող ունեցող ընկերություններում աշխատավարձի վճարումը պարտադիր անկանխիկ դարձնելու մասին օրենքի նախագիծը:
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ճապոնիայի Միջուկային կարգավորման գործակալություն և հանդիպել գործակալության նախագահ Ֆուկեթա Տոյոշի հետ։
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանավորումը։ Այս մասին դատարանի որոշումը հրապարակվեց քիչ առաջ:
Կառավարությունը հոկտեմբերի 24-ի նիստում հարկային արտոնություն տվեց «Սիլ ՄԱԱԶԱ» ընկերությանը, որը հիմնվել է 2012 թվականին և գործում է հյութերի, ջրերի և զովացուցիչ ըմպելիքների արտադրության ոլորտում։
Աջ ղեկով ավտոմեքենաներ ներկրողները ցանկանում են, որպեսզի աջ ղեկով մեքենաների ղեկերը փոխեն ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում։ Նման կոչով նրանք երկու շաբաթ առաջ նամակ են փոխանցել կառավարությանը և պատասխան չստանալով, այսօր եկել են Կառավարության շենքի մոտ՝ հասկանալու, թե ինչու իրենց խնդրանքին չեն արձագանքել։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնտեսություններում արագ թափ է ստացել նրանց գործարարության միջավայրերի առանց այն էլ բարձր տեմպով ընթացող բարելավումը՝ ընդունելով 56 բարեփոխումներ և լինելով հարկերի վճարմանն և պայմանագրերի կիրարկմանն ուղղված բարեփոխումների ոլորտում համաշխարհային առաջատարը՝ ասվում է Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» ուսումնասիրության մեջ:
Վարչապետ Փաշինյանի պատասխանը՝ նախարարների և այլոց վարձատրման գաղտնի որոշման մասին, համոզիչ չէր։ Ակնհայտ է, որ ավելի լավ պատասխան ուղղակի չէին կարողացել գտնել։
Սիրելի հարազատներ, ընկերներ և գործընկերներ։ Տեղեկացված եմ բոլորիդ ջանքերի, խոսքերի, ինչպես նաև՝ ինձ աջակցելու մասին։ Անսահման շնորհակալ եմ բոլորիցդ։ Հպարտ եմ, որ թիկունքիս ունեմ այսքան մեծ աջակցություն։
Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ կապված զենքի վաճառքի մրցույթի տապալման հետ, որին մասնակցում էր ռուսական ORSIS ընկերությունը, և կխնդրի Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կարգավորել ստեղծված իրավիճակը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, որը վստահեցնում է, թե իր ձեռքի տակ կա համապատասխան փաստաթուղթը:
Հոկտեմբերի 24-ին Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարություն Doing Business 2020» զեկույցը, որում Հայաստանը նահանջ է արձանագրել։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ընթացքում անդրադարձավ վերջին շրջանում քննարկվող տուն ինտերնատների և գիշերօթիկ դպրոցների փակման խնդրին։
Դատարանը հրապարակում է Արսեն Բաբայանի ազատության հարցով դատարանի որոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 25-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: