Բաժիններ՝

Հայաստանը Doing Business-ում հետընթաց է արձանագրել` ինչո՞ւ. վարչապետը՝ նախարարին

Հոկտեմբերի 24-ին Համաշխարհային բանկը հրապարակել է Գործարարություն Doing Business 2020» զեկույցը, որում Հայաստանը նահանջ է արձանագրել։

Նշենք, որ այս զեկուցով գնահատվում է գործարարության մակարդակը տարբեր երկրներում՝ համապատասխան 10 չափանիշներով։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանից հետարքրքրվեց՝ ո՞րն է Doing Business-ում Հայաստանի արձանագրած ցածր ցուցանիշի պատճառը։

Ի պատասխան՝ նախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատ Հայաստանն ունի առաջընթաց՝ հատկապես հարկերի վճարման, քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման, արտաքին առևտրի և մի շարք այլ ոլորտներում։

Կարդացեք նաև

«Նախորդ տարվա համեմատ մենք ունենք 1.3 տոկոսով դիրքի բարելավում, բայց եթե  անցյալ տարի մենք գտնվում էինք 41-րդ հորրիզոնականում, ապա այս տարի՝ 47-րդ հորիզոնականում ենք»,- ասաց  նախարարը՝ նշելով, որ այդ հետընթացի պատճառն այն է, որ Համաշխարհային բանկն այս տարի որոշակի ցուցանիշների և գնահատման մեթոդաբանության մեջ որոշակի փոփոխություններ է կատարել։

 ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս