Բաժիններ՝

Գրպանահատը բերման է ենթարկել

Նոյեմբերի 29-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Օպերատիվ տվյալներն իրացնելով` քրեական հետախույզները Հալաբյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկեցին Շարուրի փողոցի 28-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, նա թիվ 57 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գաղտնի հափշտակել: Գողոնը հայտնաբերվել է:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս