ՀՀ ԿԳՄՍ նախարարության մոտից 4 անձ բերվել է ոստիկանություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության մոտից ոստիկանության բաժին է բերվել 4 անձ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից:
«Քաղաքացիները բերվել են ոստիկանություն «Վարչական իրավախախտման վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը)»,- տեղեկացրին ոստիկանությունից: