Բաժիններ՝

Բողոքի ակցիայի 24 մասնակիցներ այս պահին ոստիկանության բաժանմունքներում են

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության (ԿԳՄՍ) մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայից հետո մասնակցիների նկատմամբ ֆիզիկական ուժ կիրառելով՝ վերջիններիս տեղափոխեցին ոստիկանական բաժանմունքներ:

168.am-ի տեղեկություններով՝ 19 անձ գտնվում է Ոստիկանության Կենտրոնի, իսկ ևս 5-ը՝ Էրեբունու բաժնում:
Մեր այս տեղեկությունը հաստատեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար 24 անձ բերվել է ոստիկանություն»,-մեզ հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ հապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը:

Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեն նրանք, ոստիկանության պաշտոնյան պատասխանեց՝ բերվածի:

Գոհար Սավզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս