«Նման գնահատման «օբյեկտիվություն» դրսևորվեց նաև հետագայում իմ մասնակցած մնացած երեք «մրցույթներում»». Հասմիկ Ադամյան
Ֆեյսբուքյան օգտատեր Հասմիկ Ադամյանը գրում է.
«Դարի «ՕԲՅԵԿՏԻՎ» գնահատումը.
Հարգելիներս, Ձեր դատին եմ ներկայացնում ՊԵԿ-ի մաքսային թափուր հաստիքների համալման համար իմ մասնակցած չորս «մրցույթներից» միայն մեկի՝ բանավոր հարցազրույցի փուլի, նույն հարցատոմսի թվով հինգ հարցերին հանձնաժողովի թվով 6 անդամներից յուրաքանչյուրի գնահատած թերթիկները, որոնք մենք կարողացանք ստանալ ՊԵԿ-ից դատարանի պահանջով:
Տեսեք, ցանկացած հարցի այս կյանքում կարող է ունենալ
1. ՃԻՇՏ պատասխան
2. ՍԽԱԼ պատասխան
3. ՄԱՍԱՄԲ ՃԻՇՏ/ՍԽԱԼ պատասխան:
Հանձնաժողովի անդամները ովքեր թվով 6 էին, գերակշիռ մասը (թվով 4 անդամներ) – իմ նույն հարցի պատասխանը գնահատել են 20 միավոր, այսինքն՝ պատասխանը դիտարկվել են ԲԱՑԱՐՁԱԿ ՃԻՇՏ , իսկ որոշ անդամներ (թվով 2 անդամներ) նշանակել են «զրո», այսինքն՝ պատասխանը դիտարկել են ԲԱՑԱՐՁԱԿ ՍԽԱԼ, կրկնում եմ մասամբ սխալ էլ չեն դիտարկել , այլ դիտարկել են բացարձակ սխալ!
…Ու նման գնահատման «օբյեկտիվություն» դրսևորվեց նաև հետագայում իմ մասնակցած մնացած երեք «մրցույթներում»:
Հետևություն.
ՊԵԿ-ի «մրցույթների» հատկապես բանավոր փուլը, որն ավելի դժվար վերահսկելի է, նաև մրցույթի անաչառությունը ապահովելու համար չկան այլ կառույցներից և ԶԼՄ- ների ներկայացուցիչներ, որն օրենքի պահանջ է (ըստ ՊԵԿ մրցույթների կանոնակարգի հանձնաժողովում պետք է լինեն նաև վարչապետի ու ֆինանսների նախարարությունից ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, ովքեր 2 տարի շարունակ իմ մասնակցած ՊԵԿ« մրցույթներում» այդպես էլ ներկա չգտնվեցին, ստեղծում է Ռաֆիկի, ով մշտապես ՊԵԿ մրցույթային հանձնաժողովների նախագահն է, իր/ՊԵԿ -ի թիմի համար կոռուպցիոն մանիպուլացիաների համար պարարտ հող, որն դրսևորվում է հանձնաժողովի անդամներին ռաֆիկի իջեցրած ներքին հրանհանգով` կամայական ցածր գնահատման տեսքով:
Ու բացարձակ կապ չունի թե դու ինչքանով ես պատրաստված ու ինչքանով ես հարցերին տալիս ճիշտ պատասխաններ, միևնույն է իրենք քո համար ունեն վաղօրոք պատրաստած ու նախատեսած «գնահատականներ» և ռեյտինգային ցուցակում հատկացված տեղ, որն ամենևենին էլ ցուցակի սկզբերում չէ:
Այսինքն՝ եթե դու քո գիտելիքներով անկանխատեսելի կերպով խառնում ես Ռաֆիկի պլանները, խոչընդոտում ես իր ծանոթներին ՊԵԿ խցկելու տված խոստաման կատարմանը, արժանանանում ես նման «օբյեկտիվ» գնահատման»: