ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Սուրբծննդյան եղեւնու լույսերը վառելու ամենամյա ազգային արարողությանը:
Ֆրանսիայի հարավ-արեւելքի Լիոն քաղաքում դեկտեմբերի 5-ին 20-րդ անգամ բացվել է փողոցային լուսազարդման՝ Եվրոպայում խոշորագույն փառատոնը։ Ինչպես ՏԱՍՍ-ին պատմել է Լիոնի քաղաքագլուխ Ժերար Կոլոնը, այս տարի 35 հարթակներում տեղակայված են 65 լուսային ինստալյացիաներ:
Նոյեմբերի 14-ին Էջմիածնի Վազգեն Սարգսյան փողոցից հրազենային վնասվածքներով «Վաղարշապատ» բժշկական կենտրոն տեղափոխվեց 27-ամյա մի երիտասարդ։ Դեպքի վայրում հայտնաբերվեցին տարբեր տրամաչափի 10-ից ավելի կրակված պարկուճ, ինչպես և տուժողի «Մերսեդեսը»՝ կրակոցների հետքերով։
Թուրքիայում մեծ աղմուկ է հանել գերմանական ARD հեռուստաընկերության պատրաստած վավերագրական ֆիլմը: «Մոռացված կոտորած. ինչպե՞ս Աթաթուրքը կոտորեց ալևիներին» անվամբ ֆիլմը պատմում է Դերսիմում ալևիների ջարդերի մասին, որի հրանհանգը տվել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:
«Լոռի» ՖԱ-ի սեփականատեր և ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ նշելով ՀՖՖ նախագահի մյուս թեկնածու և ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմեն Մելիքբեկյանին առաջարկելու է գնալ արձակուրդի։
Լեգենդար մարզիկի արձանը կկանգնեցվի այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում:
Օրերս ոստիկանության Աշտարակի բաժնի համայնքային ոստիկաններն ու անչափահասների գործերով ծառայողները օպերատիվ միջոցառումների արդյունքում շորթման վերաբերյալ տվյալներ ստացան։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ անցկացվող «Նախագահական համերգաշարի» շրջանակում դեկտեմբերի 6-ի երեկոյան նախագահական նստավայրում տեղի է ունեցել Գյումրիին նվիրված՝ «Գյումրի, իմ սեր» խորագրով համերգ, որին ներկա են եղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, պետական, հասարակական, գիտական ու մշակութային գործիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հրավիրյալներ հանրապետության մարզերից:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեքի Սվերդլովսկի շրջանի դատարանի որոշմամբ` Ղրղզստանի նախկին վարչապետ Սապար Իսակովը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) անհանգստացած է աշխարհում կարմրուկով հիվանդացության աճից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ «Արամ Խաչատրյան» համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյակին նվիրված համերգին:
NORD WIND ընկերության Մոսկվա- Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել Դոնի Ռոստով օդանավակայանում:
Փարիզի «Մոնդ» թերթը նշում է բողոքի ցույցերի մասնակիցների շատ բարձր ակտիվությունն ամբողջ երկրում, ընդհուպ մինչեւ ոչ մեծ քաղաքները, որոնք Ֆրանսիայում տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին համազգային գործադուլի շրջանակներում:
ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակում երկու երկրների միջև փոխգործակցության հարցերը:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանն ընդունել է Գվատեմալայի խորհրդարանի առաջին փոխնախագահ Ֆելիպե Ալեխոս Լորենսանային և պատգամավոր Խուան Ռամոն Լաու Կուանին:
Դեկտեմբերի 1-ին ԱՀ Նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում են ունեցել Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում հայտարարվեցին ՀՖՖ նախագահի թեկնածուների, ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների և նրանց առաջադրող անդամ կազմակերպությունների անունները։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է` դեկտեմբերի 5-ին ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում, որով լրացում է կատարվել կառավարության 2015 թվականի նոյեմբերի 19-ի N 1359-Ն որոշման մեջ: Արդյունքում, որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, հնարավորություն է ստեղծվում «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի շրջանակներում ՀՀ ներմուծել նաև աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցներ` դրանք վերամշակելու, ղեկային տեղաբաշխումը փոխելու և հետագայում` «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպելու նպատակով:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվել է 3 թեկնածու:
ՀՀ տարածքում, դեկտեմբերի 6-ի ժամը 18:30-ի դրությամբ, կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գլխավոր դատախազությունը ստացել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը՝ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու Հատուկ քննչական ծառայության որոշման դեմ:
168 Լրահոս
Այս տարվա սեպտեմբերի 24-ին 168.am-ը «Գործարքի «քավորը» պատգամավորի թեկնածու է եղել» վերնագրով հոդվածում անդրադարձել էր ՀՀ պաշտպանության նախարարությանn իրանական դիզվառելիք մատակարարելու նախատեսվող գործարքին: 168.am-ի աղբյուրների նաև վստահեցրել էին, որ գործարքի «գլխին կանգնած էր «Իմ քայլը» դաշինքով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռոման Մուրադյանը։
Քաղաքական համակարգի կայուն «աշխատանքի» համար կարևոր է, որ այն լինի առողջ և ծառայի պետությանն ու պետականությանը, այլապես տվյալ հասարակությունը կհայտնվի հավերժ քաղաքական «տեղապտույտի» մեջ։ Հայաստանում օրինական և լեգիտիմ հասկացողությունների միջև խոր խզվածություն կա: Իշխանությունն ու քաղաքական համակարգը լեգիտիմության խորը ճգնաժամ են ապրում: Պետության համար կարևորագույն որոշումները կայացվում են բացառապես Նիկոլ Փաշինյանի անձնական պատկերացումների և մոտեցումների շրջանակներում: Ավելին, կարևորագույն որոշումներ կայացնելուց առաջ նույնիսկ սեփական թիմի ներսում լայն քննարկումներ տեղի չեն ունենում: Փաստ է մի բան՝ միանձնյա կառավարման մոդելի գոյությունը վտանգավոր է ցանկացած պետության համար:
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանն աշխատանքային այցով դեկտեմբերի 4-5-ը գտնվում էին Շվեդիայի Թագավորությունում:
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ վերլուծելով Բրատիսլավայում ԱԳ նախարարների հանդիպումն ու դրան հաջորդած տեղեկատվությունն ու արտգործնախարարների իրարամերժ ելույթները։