Առաջին անգամ Քիմը ցուցադրեց իր համարձակ սանրվածքն այս աշնան սկզբին:
Հայտնի վերլուծաբան Մին-Չի Կուոն կիսվել է նոր մանրամասներով՝ կապված 2020 թվականի iPhone-ի նոր շարքի հետ: Նրա խոսքով՝ Apple-ը պատրաստում է հինգ սմարթֆոն: Դրանցից մեկը կներկայացվի գարնանը, իսկ ևս չորսը՝ աշնանը, ավանդական դարձած ներկայացման ժամանակ:
Չինական ծագմամբ ամերիկուհի Լուլու Վանգի «Հրաժեշտ» ֆիլմը (2019 թ.) տեղ է գտել «Լավագույն օտարերկրյա ֆիլմ» կատեգորիայում «Ոսկե գլոբուս» մրցանակի անվանակարգորդների թվում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնի-Երևան» ջրատարի վրա վթարային աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 10-ին ժամը 10.00-ից մինչև դեկտեմբերի 11-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վատ եղանակային պայմանները անձնական ազատության իրավունքի վերականգնման համար խոչընդոտ չեն»:
Լոս-Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հարավկորեական թրիլլերը հայտարարել է 2019 թվականի լավագույն ֆիլմ:
ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Առեւտրի համաշխարհային կազմեկերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինը մոտ օրերս հարկադրված կլինի դադարեցնել իր գործունեությունը, որից հետո «համաշխարհային աեռւտրի կանոնները փաստացի կերպով կդադարեն գործել»:
Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գնում ենք Վարդաշեն ՔԿՀ, որ Սարգիս Օհանջանյանին տանենք տուն: Հուսով եմ մինչև Նոր Տարի նաև Նարեկ Մութաֆյանը կլինի տանը»:
Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պատրաստվում եմ դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Վաչիկի Հակոբյանի (097) կողմից 2019 թվականի դեկտեմբերի 9-ին արված «Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի» արտահայտությունը քննելու հիմքով էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար»:
Հորդառատ անձրևը, որը սկսվել է կիրակի գիշերը, դարձել է լիբանանյան Բեյրութի կենտրոնական փողոցների և թունելների հեղեղման պատճառ:
Դեկտեմբերի 8-ին հաղորդվել էր 38-ամյա Լիլիթ Կ.-ի կողմից 32-ամյա Վիգեն Պ.-ի և նրա կնոջ հասցեին սպանության սպառնալիքներ հնչեցնելու և նրանց բնակարանի անձեռնմխելիության խախտման փորձի մասին:
Կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստ Սուրեն Մարտիրոսյանը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Փարիզում բանակցություններ է վարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Գլխավոր տոնածառի լույսերը կվառվեն դեկտեմբերի 21-ին՝ ժամը 20:00-ին, այս մասին:
ՉԺՀ-ի կառավարությունը կարգադրել է երեք տարի անց ամբողջովին հրաժարվել պետական հաստատություններում եւ հասարակական կազմակերպություններում համակարգչային սարքավորման եւ ծրագրային ապահովման օգտագործումից, որոնք ստեղծվել են երկրի սահմաններից դուրս: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է Financial Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Հակադոպինգային միջազգային կազմակերպությունը` WADA-ն, զրկել է Ռուսաստանին՝ միջազգային մրցաշարի, Օլիմպիական խաղերի մասնակցելու իրավունքից` 4 տարով:
ՀՀ իրականության մեջ վերջին 30 տարիների ամենաառաջնային հարցը շարունակում է մնալ Արցախի հարցի կարգավորումը․ հենց այս հարցի շուրջ են բանակցել ՀՀ բոլոր ղեկավարները։ ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավականին մշուշոտ էր այն հարցը, թե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը, ի վերջո, ինչ բանակցային փաթեթի շուրջ են բանակցում ադրբեջանական կողմի հետ։ Եվ այդ ամենը հանրային դարձավ միայն վերջերս։
«Ֆայտոն Ալեքը » ֆիլմի պրեմիերան ԳյումրիումՀին ու նոր Գյումրին իր կոլորիտով եւ պատմամշակութային արժեքներով:
Նոյեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 6-ը Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում 5 ավազակային հարձակում էր կատարվել:
ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ընդունել է Պետական եկամուտների կոմիտեի հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող խաղային ոլորտի միջազգային փորձագետներ Մարտին Բրիտոնին և Ալեքսանդըր Հաբեռլին:
Արգենտինայում Մեքսիկայի դեսպան Օսկար Ռիկարդո Վալերոն հետ կկանչվի հայրենիք Բուենոս Այրեսում խանութից գրքի գողության մեղադրանքի պատճառով:
Դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության և ՊԵԿ ծառայողները Գոգավանի սահմանային անցակետում իրականացրել են համալիր օպերատիվ-քննչական միջոցառում,որի շրջանակներում գլխավոր վարչություն բերման են ենթարկվել ու ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձինք, տեղեկացնում է Ոստիկանության կայքը։
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը դեկտեմբերի 9-ին նախագահական նստավայրում աշխատանքային հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը դեկտեմբերի 9-ին այցելել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի «Ոսկեփորիկ» մանկական զարգացման կենտրոն:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների երկու տասնյակից ավելի դեպք: Երևանի 30-ամյա բնակիչը կալանավորվել է:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից, զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 4 անձի:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 9-ին կայացել է նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանդիպումը լեռնային զբոսաշրջության ոլորտի առաջատար ներկայացուցիչների հետ, որի նպատակն էր լեռնափրկարարական ծառայությունների իրականացման ոլորտում առկա խնդիրների քննարկումը:
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից հին աղբամանների` նորերով փոխարինման գործընթացը շարունակվում է:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին:
Ոչ մի ծխող չի ուզում, որ իր երեխան ծխի, դրա համար պետք է ծխողները դառնան վտարանդի. Այս մասին Ազգային ժողովում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» հարցի քննարկմանն ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: