«Մակաբույծը»՝ տարվա ֆիլմ
Լոս-Անջելեսի կինոքննադատների ասոցիացիան «Մակաբույծը» հարավկորեական թրիլլերը հայտարարել է 2019 թվականի լավագույն ֆիլմ: Այդ մասին հայտնել է Variety-ն:
Նշվել է նաեւ նրա լավագույն ռեժիսուրան (Պոն Չժուն Հո) եւ երկրորդ պլանի լավագույն դերը (Սոն Կան Հո), իսկ «լավագույն սցենար» եւ «նկարիչ-բեմադրողի լավագույն աշխատանք» կատեգորիաներում այն զբաղեցրել է երկրորդ տեղը:
«Մակաբույծ»-ից հետո երկրորդ լավագույն ֆիլմը դարձել է «Իռլանդացին»:
«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» է ճանաչվել Պեդրո Ալմոդովարի «Ցավ եւ փառք» ժապավենը, իսկ «լավագույն դերասան»՝ Անտոնիո Բանդերասը: «Լավագույն դերասանուհին» դարձել է Մերի Քեյ Փլեյսը («Դիանա»), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: