Բաժիններ՝

Der Spiegel-ը համաշխարհային առևտրի հիմքերի կործանում է կանխատեսել հաշված օրերում

ԱՄՆ-ի գործողությունների պատճառով Առեւտրի համաշխարհային կազմեկերպության (ԱՀԿ) վերաքննիչ մարմինը մոտ օրերս հարկադրված կլինի դադարեցնել իր գործունեությունը, որից հետո «համաշխարհային աեռւտրի կանոնները փաստացի կերպով կդադարեն գործել»: Այդ մասին գրել է գերմանական Der Spiegel հանդեսը:

ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնում կա յոթ տեղ, բայց դրա գործունեության համար անհրաժեշտ է առնվազն երեք անդամ: Այժմ այդ մարմնում հենց երեք ատենակալներ են, սակայն դեկտեմբերի 10-ին լրանում է նրանցից երկուսի լիազորությունների երկրորդ եւ վերջին ժամկետը: Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ի մեղքով ԱՀԿ-ն «կդառնա անգործունակ», նշում է Spiegel-ի հոդվածագիրը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ղեկավարն ամեն ինչ անում է, որպեսզի կաթվածահար անի կազմակերպության գործունեությունը: Ինչպես պարզաբանում է լրագրողը, այդ կանխատեսման պատճառն այն է, որ վերջին երկու տարվա ընթացքում Վաշինգտոնն արգելափակում է ԱՀԿ-ի վերաքննիչ մարմնի նոր անդամների ընտրության գործընթացը:

«Դրանով իսկ կգա վերաքննիչ մարմնի, իսկ դրա հետ մեկտեղ նաեւ համաշխարհային առետրի գլխավոր վերահսկիչ ատյանի վերջը»,- գտնում է հեղինակը: Այն բանից հետո, երբ մարմինը դադարեցնի իր գործունեությունը, «կփլուզվի ԱՀԿ-ի ամբողջ համակարգը», ինչը կհանգեցնի համաշխարհային առեւտրի կանոնների գործողությունների դադարեցման, ասված է հոդվածում: Բրյուսելում կարծում են, որ Թրամփը դրան է ձգտում այն պատճառով, որ «առանց ԱՀԿ-ի աշխարհում հույս ունի ավելի շահավետ պայմաններ կորզել ԱՄՆ-ի համար», պնդում է հոդվածի հեղինակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս