Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Պոպովի փողոցի 28-ամյա մի բնակիչ Աշտարակի խանութներից գողություններ է անում:
Հանս Ցիմմերը, որը գրել է «Անձրեւի մարդը», «Գլադիատոր», «Սկիզբ», «Ինտերսթելլար» կինոնկարների երաժշտությունը, դարձել է Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չէ» 25-րդ ֆիլմի նոր կոմպոզիտորը:
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Նորաձևության ցիկլերը, որպես կանոն, կրկնվում են, և 2010-ականների վաղ միտումներն արդեն վերադառնում են:
Օրեր առաջ Բևեռլի Հիլզում տեղի ունեցավ «Ոսկե գլոբուս» 77-րդ մրցանակաբաշխությունը որն ամեն տարի անցկացվում է արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիայի (HFPA) կողմից՝ նշելով տարվա լավագույն ֆիլմերը և հեռուստատեսային սերիալները: «Ոսկե գլոբուսը» 3-րդ հեղինակավոր մրցանակն է «Օսկար»-ից ու «Գրեմմի»-ից հետո։ Եվ եթե «Օսկար»-ով ավարտվում է մրցանակաբաշխությունների շրջանը, ապա «Ոսկե գլոբուս»-ով այն մեկարկում է:
Թինա Կունակին շարունակում է անցկացնել արձակուրդը սիրելի Բրազիլիայում ընտանիքի հետ, սակայն մոդելը չի մոռանում աշխատանքային պարտավորությունների մասին: Ռուսական ELLE-ի դեկտեմբերյան շապիկի հերոսուհին Ինստագրամի իր էջում հրապարակել է Sézane ապրանքանիշի գովազդային արշավի առաջին լուսանկարները:
Ռուսական ազնվական դաստիարակության մասին լեգենդներ մինչ այսօր էլ շրջում են, և դրանցից մի քանիսը հասել են նաև մինչ մեր օրեր: Որպես կանոն՝ ռուս ազնվականներն անհանգստանում էին ոչ միայն իրենց ներաշխարհի, այլև արտաքին աշխարհի համար: Նրանք միշտ շրջում էին զուգված- զարդարված ու կոկիկ:
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր էջում գրում է. «Թրամփի «pragmatic» պատասխանը»:
Հելսինկիի համալսարանի գիտնականները հապալասի հյութն անվանել են լավագույն ըմպելիքը հիպերտոնիկ հիվանդների մոտ արյան ճնշումը նվազեցնելու համար, գրում է MedicalXpress-ը:
Սպասումները, որ նախորդ իշխանություններին հեռացնելուց հետո սոցիալական իրավիճակը Հայաստանում կբարելավվի, չիրականացան։ Իշխանափոխությունից նույնիսկ 2 տարի անց հասարակության հիմնական մասը շարունակում է նույնքան քիչ վաստակել և նույնքան վատ ապրել, ինչպես նախկինում։
Հայաստանը 2020 թվականին Henley & Partners ընկերության անձնագրերի ինդեքսում զբաղեցրել է 81-րդ տեղը, Հայաստանի քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել 62 երկիր:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:
Երգիչ, երգահան Վահագ Ռաշը իր երաժշտության երկրպագուների դատին է հանձնել «Ձյուն» երգը, որի բառերը գրել է երգչի մայրը՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Սիմոնյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ տարադրամի փոխանակման կետի վրա իրականացված ավազակային հարձակման դեպքի առթիվ: Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Իրանի կողմից հունվարի 8-ին Իրաքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաները հրթիռակոծելու հետևանքով ոչ մի ամերիկացի չի տուժել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդոմիր Զելենսկիին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիին:
Անցյալ ամիս ես պատասխանեցի Պոլսո նորընտիր պատրիարք Սահակ Բ եպիսկոպոս Մաշալյանի՝ թուրքական թերթին տված հարցազրույցին, որում նա քննադատել էր ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսպանիայի Թագավորության կառավարության նախագահ Պեդրո Սանչեսին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Էստոնիայի խորհրդարանի խոսնակ Հեն Պիլլուասը հայտնել է, որ իշխող կոալիցիան չի վավերացնի Ռուսաստանի հետ 2014 թվականի պետական սահմանի պայմանագիրը:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից։
Ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 3-ին բաժին է ներկայացել Սիսիանի բնակիչ, 61-ամյա մի տղամարդ ու կամավոր հանձնել «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Տղամարդու հայտնածով՝ ինքաձիգն իրեն է, ձեռք է բերել տարիներ առաջ ու թաքցրել տնամերձ հողամասում։
Հունվարի 2-ին՝ ժամը 23․40-ին, Վայքի ոստիկանները, գիշերային ուժեղացված ծառայության ընթացքում, հայտնաբերել են Վայքի հրապարակում հրավառություն կազմակերպած մի տղամարդու:
Այսօր Shamshyan.com է զանգահարել Աբովյան քաղաքի բնակիչ 39-ամյա Կարեն Հովհաննիսյանի ազգականը և հայտնել, որ վերջինը ՀՀ Արդարադատութան նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ դեռևս չկա Իրանի օդային տարածքով թռիչքները դադարեցնելու որևէ հիմք:
Թեև բազմիցս հրապարակային հերքել եմ որևէ կոռուպցիոն եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հանգամանքը, անգամ հրապարակել բժշկական գաղտնիք կազմող տեղեկություններ, սակայն նշված անձը բազմիցս հրապարակել է արատավորող, իրականությանը չհամապատասխանող փաստական տվյալ։
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կարմրուկից մահացածների թիվը գերազանցել է վեց հազարը, ինչի մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։